Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 20:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ22 Երբ նրանք սկսեցին օրհնաբանել ու փառաբանել Տիրոջը, Տերը իրար դեմ հանեց ամովնացիներին, մովաբացիներին ու Սեիր լեռան բնակիչներին, որոնք եկել էին Հուդայի վրա հարձակվելու։ Տես գլուխըՆոր վերանայված Արարատ Աստվածաշունչ22 Երբ սկսվեց նրանց ցնծության երգն ու օրհնաբանությունը, Տերը դարան դրեց ամմոնացիների ու մովաբացիների և Սեիր լեռան բնակիչների դեմ, որոնք եկել էին Հուդայի վրա հարձակվելու, և նրանք կոտորվեցին։ Տես գլուխը |
Նրանց հետ կային հարյուր քսան քահանաներ, որոնք փող էին հնչեցնում։ Փող հնչեցնողները, սաղմոսերգուները, միաբերան իրենց ձայնը բարձրացնելով, ասացին. «Գովերգե՛ք և օրհնե՛ք Տիրոջը»։ Եվ երբ նրանք փողերի, ծնծղաների ու նվագարանների նվագակցությամբ իրենց ձայնը բարձրացրին և ասացին. «Գովերգե՛ք Տիրոջը, քանզի նա բարի է, և հավիտյան է նրա ողորմածությունը», տաճարը լցվեց Տիրոջ փառքի ամպով,