Նրանք ավելի զորավոր էին նրանցից. հագարացիները հանձնվեցին նրանց իրենց վրաններով հանդերձ, որովհետև պատերազմի ժամանակ իսրայելացիներն Աստծուն էին դիմել, և նա լսել էր նրանց, քանի որ իր վրա էին հույս դրել։
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 18:31 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երբ մարտակառքերի հրամանատարները տեսան Հովսափատին, ասացին. «Սա է Իսրայելի արքան», և շրջապատեցին նրան, որ կռվեն նրա դեմ։ Սակայն Հովսափատն աղաղակեց, ու Տերը փրկեց նրան։ Աստված նրանց հեռացրեց նրանից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ երբ մարտակառքերի պետերը տեսան Հոսափատին, ասացին. «Սա է Իսրայելի թագավորը», և դարձան դեպի նա, որ կռվեն նրա հետ։ Հոսափատն աղաղակեց, և Տերը օգնեց նրան. Աստված նրանց հեռացրեց նրանից։ |
Նրանք ավելի զորավոր էին նրանցից. հագարացիները հանձնվեցին նրանց իրենց վրաններով հանդերձ, որովհետև պատերազմի ժամանակ իսրայելացիներն Աստծուն էին դիմել, և նա լսել էր նրանց, քանի որ իր վրա էին հույս դրել։
Հուդայի մարդիկ հետ նայեցին ու տեսան, որ թշնամին կանգնած է իրենց և՛ առջևը, և՛ հետևը։ Նրանք աղաղակեցին Տիրոջը, իսկ քահանաները փողեր հնչեցրին։
Հուդայի մարդիկ աղաղակ բարձրացրին։ Եվ երբ գոչեցին, Տերն Աբիայի ու Հուդայի առջև կոտորեց Հերոբովամին ու իսրայելացիներին։
Ասան դիմեց Տիրոջը՝ իր Աստծուն՝ ասելով. «Տե՜ր, քեզ համար դժվար չէ փրկել շատին կամ քչին։ Զորացրո՛ւ մեզ, Տե՜ր, Աստվա՜ծ մեր, որովհետև քեզ ենք ապավինել և քո անունով ենք ելել այս բազմության դեմ։ Ո՜վ Տեր, Աստվա՜ծ մեր, թող մարդը քո դեմ հաղթանակ չտանի»։
Ասորիների արքան իր մարտակառքերի հրամանատարներին, որոնք իր հետ էին, ասաց. «Մի՛ կռվեք ո՛չ շարքայինի, ո՛չ էլ նրանց մեծավորների դեմ, այլ միայն Իսրայելի արքայի դեմ»։
Երբ մարտակառքերի հրամանատարները տեսան, որ նա Իսրայելի արքան չէ, նրան հետապնդելուց դադարեցին։
Պարսից Կյուրոս արքայի թագավորության առաջին տարում, որպեսզի կատարվի Երեմիա մարգարեի բերանով ասված Տիրոջ խոսքը, Տերն արթնացրեց պարսից Կյուրոս թագավորի հոգին, և նա հրովարտակ արձակեց իր ողջ թագավորության մեջ և բոլորին հետևյալը գրեց.
Օրհնյա՜լ է Տերը՝ մեր հայրերի Աստվածը, որ այս դրեց թագավորի սրտում, որպեսզի փառավորի Երուսաղեմում գտնվող Տիրոջ՝ մեր Աստծու անունը։
Մի՛ լքիր, այլ քո ականջները թող լսեն քո ծառաների աղոթքները և անսան նրանց խնդրանքներին, որոնք երկնչում են քո անունից. իրագործի՛ր այսօր քո ծառայի խնդրանքը, արա՛ այնպես, որ ես գթություն գտնեմ այս մարդու առաջ»։ Այդ ժամանակ ես թագավորի մատռվակն էի։
Փարավոնը մոտեցավ։ Իսրայելի որդիները, բարձրացնելով աչքերը, տեսան, որ եգիպտացիները գալիս են իրենց հետևից, և սաստիկ վախեցան։ Եվ Իսրայելի որդիներն աղաղակեցին առ Աստված
Ինչպես ջրի սահանքը, այնպես էլ թագավորի սիրտը Աստծու ձեռքին է. որ կողմ կամենա, այն կողմն էլ կդարձնի այն։