Իսրայելը գնաց իր տները, իսկ Հուդայի քաղաքներում բնակվող Իսրայելի որդիների վրա թագավորեց Ռոբովամը։
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 11:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ամբողջ Իսրայելի մեջ գտնվող քահանաներն ու ղևտացիները երկրի բոլոր ծայրերից նրա մոտ հավաքվեցին։ Ղևտացիները լքեցին իրենց բնակավայրերն ու կալվածքները և գնացին Հուդայի երկիրը՝ Երուսաղեմ, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ամբողջ Իսրայելում գտնվող քահանաներն ու ղևտացիները երկրի բոլոր սահմաններից հավաքվեցին նրա մոտ, |
Իսրայելը գնաց իր տները, իսկ Հուդայի քաղաքներում բնակվող Իսրայելի որդիների վրա թագավորեց Ռոբովամը։
Իսրայելի արքա Բաասան հարձակվեց Հուդայի վրա և կառուցեց Ռաման, որ որևէ մեկը ելումուտ չունենա Հուդայի արքա Ասայի մոտ։
Բեթսարիսայից մի մարդ եկավ և Աստծու մարդու համար առաջնեկ արմտիքից պատրաստված գարե նկանակներ ու չոր թուզ բերեց իր կաշվե տոպրակով։ Եղիսեեն ասաց. «Տվե՛ք ժողովրդին, թող ուտեն»։
բոլոր քաղաքներում վահաններ ու նիզակներ դրեց և չափազանց ամրացրեց դրանք։ Հուդան և Բենիամինը նրանն էին։
Ասայի թագավորության երեսունութերորդ տարում Իսրայելի Բաաս արքան հարձակվեց Հուդայի վրա։ Նա կառուցեց Հռաման, որ փակի Հուդայի արքա Ասայի ելումուտը։
Նրանք շրջեցին Հուդայում, Հուդայի բոլոր քաղաքներից հավաքեցին ղևտացիներին ու Իսրայելի տոհմերի իշխաններին և եկան Երուսաղեմ։
Եզեկիան Իսրայելի և Հուդայի երկրներ մարդ ուղարկեց և նամակ գրեց Եփրեմի ու Մանասեի երկրներին, որ գան Տիրոջ տունը, Երուսաղեմ՝ Իսրայելի Աստծու զատիկը կատարելու։
Եթե Տիրոջ տեսիլք եք ասելու, ապա դրա համար Տերն այսպես է ասում. «Քանի որ ասացիք այդ խոսքը՝ Տիրոջ տեսիլք, ես էլ ուղարկեցի ձեզ մոտ՝ պատվիրելու՝ “Մի՛ ասեք Տիրոջ տեսիլք”։
Եթե ձեր կալվածքի երկիրը փոքր է ձեզ համար, անցե՛ք Տիրոջ կալվածքի երկիրը, որտեղ կանգնած է Տիրոջ խորանը, և մեր մեջ կալվա՛ծք վերցրեք, բայց մի՛ ապստամբեք Տիրոջ դեմ և մեր դեմ էլ մի՛ ապստամբեք՝ Տիրոջ՝ մեր Աստծու զոհասեղանից զատ ձեզ համար զոհասեղան շինելով։