Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 15:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

17 Իսրայելի արքա Բաասան հարձակվեց Հուդայի վրա և կառուցեց Ռաման, որ որևէ մեկը ելումուտ չունենա Հուդայի արքա Ասայի մոտ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

17 Եվ Իսրայելի Բաասա թագավորը ելավ Հուդայի դեմ և շինեց Ռաման, որպեսզի ոչ ոք ելք ու մուտք չունենա Հուդայի Ասա թագավորի հետ։

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 15:17
10 Խաչաձեւ Հղումներ  

Հերոբովամն իր սրտում ասաց. «Իմ թագավորությունը նորից կվերադառնա Դավթի տանը,


եթե այս մարդիկ գնան ու զոհ մատուցեն Երուսաղեմում՝ Տիրոջ տանը։ Այն ժամանակ այս մարդկանց միտքը կհակվի դեպի Տերն ու իրենց տերը՝ Հուդայի երկրի արքա Ռոբովամը, ինձ կսպանեն ու կանցնեն Հուդայի երկրի արքա Ռոբովամի կողմը»։


Նրա դեմ դավ նյութեց Աքիայի որդի Բաասան, որն Իսաքարի տան վրա էր իշխում։ Բաասան նրան սպանեց այլազգիների Գաբաթոն քաղաքում, երբ Նաբատն ու ամբողջ Իսրայելը պաշարել էին Գաբաթոնը։


Այսպես է ասում Տերը. «Մի ձայն լսվեց Ռամայում, ողբ, լաց ու գույժ. Ռաքելը ողբում էր իր որդիներին, որդիների համար չէր ուզում մխիթարվել, քանի որ նրանք չկային»։


Իսկ ջրհորը, որի մեջ Իսմայելը լցրել էր այն բոլոր մարդկանց դիակները, որոնց կոտորել էր Գոդողիայի պատճառով, մեծ ջրհոր էր, որը Իսրայելի Բաասա արքայի վախից շինել էր Ասա արքան. Նաթանի որդի Իսմայելն այն լցրեց սպանվածներով։


Գաբավոն, Ռամմա, Բերովթ,


Սամուելը գնաց Արիմաթեմ, իսկ Սավուղը ելավ գնաց իր տունը՝ Գաբաա։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ