Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՀԵՍՈՒ 22:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

19 Եթե ձեր կալվածքի երկիրը փոքր է ձեզ համար, անցե՛ք Տիրոջ կալվածքի երկիրը, որտեղ կանգնած է Տիրոջ խորանը, և մեր մեջ կալվա՛ծք վերցրեք, բայց մի՛ ապստամբեք Տիրոջ դեմ և մեր դեմ էլ մի՛ ապստամբեք՝ Տիրոջ՝ մեր Աստծու զոհասեղանից զատ ձեզ համար զոհասեղան շինելով։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

19 Եթե ձեր կալվածքի երկիրն անմաքուր եք համարում, անցե՛ք Տիրոջ կալվածքի երկիրը, որտեղ կանգնած է Տիրոջ խորանը, և ժառանգությո՛ւն ստացեք մեր մեջ, բայց մի՛ ապստամբեք Տիրոջ դեմ և մեր դեմ էլ մի՛ ապստամբեք՝ մեր Տեր Աստծու զոհասեղանից զատ ձեզ համար զոհասեղան շինելով։

Տես գլուխը Պատճենել




ՀԵՍՈՒ 22:19
12 Խաչաձեւ Հղումներ  

Ամբողջ Իսրայելի մեջ գտնվող քահանաներն ու ղևտացիները երկրի բոլոր ծայրերից նրա մոտ հավաքվեցին։ Ղևտացիները լքեցին իրենց բնակավայրերն ու կալվածքները և գնացին Հուդայի երկիրը՝ Երուսաղեմ,


Տանելով հաստատի՛ր նրանց քո ժառանգության լեռան վրա, որ պատրաստել ես քո բնակության համար և որ սրբություն ես դարձրել, Տե՛ր։ Տե՛ր, որ պատրաստեցին քո ձեռքերը։


Դրա համար այսպես է ասում Տեր Տերը. «Քո կինն այդ քաղաքում կպոռնկանա, և քո որդիներն ու քո դուստրերը սրով կընկնեն, քո երկիրը լարերով կբաժանվի, դու պիղծ երկրում կվախճանվես, և Իսրայելն ամբողջությամբ կգերեվարվի իր երկրից»։


Իսրայելի ամբողջ ժողովուրդը հավաքվեց Սելովում, և այնտեղ կանգնեցրին Վկայության խորանը, քանի որ երկիրը նվաճվեց նրանց կողմից։


Իսրայելի որդիները լսեցին և ասացին. «Ահա Ռուբենի որդիները, Գադի որդիները և Մանասեի կես ցեղը զոհասեղան են շինել քանանացիների երկրի սահմաններում՝ Հորդանան գետի Գալիլովթ վայրում, Իսրայելի որդիների սահմաններից այն կողմ»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ