Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 30:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Եզեկիան Իսրայելի և Հուդայի երկրներ մարդ ուղարկեց և նամակ գրեց Եփրեմի ու Մանասեի երկրներին, որ գան Տիրոջ տունը, Երուսաղեմ՝ Իսրայելի Աստծու զատիկը կատարելու։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Եզեկիան ամբողջ Իսրայելին ու Հուդային մարդ ուղարկեց և նամակներ էլ գրեց Եփրեմին ու Մանասեին, որ գան Երուսաղեմ՝ Տիրոջ տունը՝ Իսրայելի Տեր Աստծու համար զատիկը տոնելու։

Տես գլուխը Պատճենել




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 30:1
17 Խաչաձեւ Հղումներ  

Ի՞նչ անեմ քեզ, Եփրե՛մ, բայց կպաշտպանեմ քեզ, Իսրայե՛լ, ի՞նչ անեմ քեզ. քեզ կհամարեմ ինչպես Ադամա և ինչպես Սեբոյիմ։ Սիրտս շրջվեց, գութս շարժվեց։


Նրանք չխորհեցին վերադառնալ իրենց Աստծուն, որովհետև պոռնկության ոգին նրանց մեջ է, և Տիրոջը չճանաչեցին։


Մորթե՛ք զատկի գառը և պատրաստե՛ք սրբությունները ձեր եղբայրների համար՝ գործելով ըստ Մովսեսի միջոցով տրված Տիրոջ խոսքի»։


Նրա մոտ Աստծու մի մարդ եկավ և ասաց. «Արքա՛, թող Իսրայելի զորքերը քեզ հետ չգնան, որովհետև Տերն Իսրայելի՝ Եփրեմի որդիների հետ չէ։


Նա Իսրայելի ցեղերից հեռացրեց բոլոր նրանց, ովքեր իրենց սիրտը տվել էին Տիրոջը՝ Իսրայելի Աստծուն փնտրելուն։ Նրանք եկան Երուսաղեմ, որ զոհ մատուցեն Տիրոջը՝ իրենց հայրերի Աստծուն,


Ամբողջ Իսրայելի մեջ գտնվող քահանաներն ու ղևտացիները երկրի բոլոր ծայրերից նրա մոտ հավաքվեցին։ Ղևտացիները լքեցին իրենց բնակավայրերն ու կալվածքները և գնացին Հուդայի երկիրը՝ Երուսաղեմ,


Հովսեփի որդիները երկու ցեղ էին՝ Մանասեն և Եփրեմը։ Ղևտացիներին երկրի մեջ բաժին չտրվեց, այլ միայն քաղաքներ՝ բնակվելու համար, և դրանց ագարակները՝ նրանց ոչխարների համար։


Եզեկիան ու ամբողջ ժողովուրդն ուրախացան, որ Աստված այս բանն արել էր ժողովրդի համար, որովհետև այն անսպասելի արագ էր եղել։


Արքան, իշխաններն ու բոլոր ժողովականները, որ գտնվում էին Երուսաղեմում, որոշեցին Զատիկը տոնել երկրորդ ամսին,


Սրանք են այն նամակի խոսքերը, որ Երեմիա մարգարեն Երուսաղեմից ուղարկեց գերության մեջ գտնվող ծերերին, քահանաներին և սուտ մարգարեներին։ Սույն նամակը հղված էր Բաբելոն՝ գերիներին և առհասարակ ժողովրդին, որոնց Նաբուքոդոնոսորը գերեվարեց Երուսաղեմից Բաբելոն,


Իսրայելը ղեկավարող դատավորների օրերից սկսած՝ Իսրայելի ու Հուդայի երկրի թագավորների օրոք նման Զատիկ չէր եղել։


Քահանաները դրանք ևս մորթեցին և արյունը քավության համար զոհասեղանի վրա ցանեցին ու քավություն արեցին ամբողջ Իսրայելի համար, քանզի արքան ասել էր, որ ողջակեզները և մեղքերի քավության զոհաբերությունն ամբողջ Իսրայելի համար անեն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ