Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 10:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երբ ամբողջ Իսրայելը տեսավ, որ արքան չլսեց իրենց, ժողովուրդը պատասխանեց արքային՝ ասելով. «Ի՞նչ բաժին ունենք Դավթի հետ, ի՞նչ ժառանգություն՝ Հեսսեի որդու հետ։ Գնա՛ քո վրանները, ո՜վ Իսրայել, իսկ դու քո տա՛ն մասին հոգա, ո՛վ Դավիթ»։ Եվ բոլոր իսրայելացիները գնացին իրենց բնակավայրերը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երբ ամբողջ Իսրայելը տեսավ, որ թագավորը չլսեց իրեն, այն ժամանակ ժողովուրդը պատասխանեց թագավորին՝ ասելով. «Մենք ի՞նչ բաժին ունենք Դավթի հետ, մենք Հեսսեի որդու հետ ժառանգություն չունենք։ Ամեն մարդ թող գնա իր տունը, ո՛վ իսրայելացիներ։ Հիմա դու քո տան մասի՛ն հոգա, ո՛վ Դավիթ»։ Եվ բոլոր իսրայելացիները գնացին իրենց տները։ |
Դավիթն Աբեսսային ու իր բոլոր ծառաներին ասաց. «Եթե ինձնից սերված իմ որդին իմ մահն է ուզում, որչա՜փ առավել կուզի Հեմինի որդին։ Թո՛ւյլ տվեք նրան, որ անիծի, քանզի Տերն է այդ ասել նրան։
Բոքորիի որդի հեմինացի Սաբեե անունով անօրեն մի մարդ հոխորտաց։ Նա, եղջերափող հնչեցնելով, ասաց. «Մենք ո՛չ Դավթի մոտ բաժին ունենք, ո՛չ էլ ժառանգություն՝ Հեսսեի որդու մոտ։ Ո՜վ Իսրայել, թող ամեն մարդ իր բնակավայրը գնա»։
Ամբողջ թագավորությունը չեմ խլի, այլ հանուն իմ ծառա Դավթի և իմ ընտրած Երուսաղեմ քաղաքի՝ մեկ ցեղ կթողնեմ քո որդուն»։
Նա հավատարիմ պիտի լինի իմ տան նկատմամբ, և նրա թագավորությունը հավիտենական պիտի լինի, նրա գահը՝ հաստատուն մինչև հավիտյան”»։
Կամ այլևս մոռանալո՞ւ է գթալ ինձ Աստված, Կամ իր բարկությամբ արգելելո՞ւ է իր գթությունը։ Հանգիստ
«Այն օրը կկանգնեցնեմ Դավթի ընկած խորանն ու կվերականգնեմ նրա ավերակները, նրա հիմնահատակ ավերվածները վերստին կկանգնեցնեմ և կվերաշինեմ այն, ինչպես հին օրերին,
Բայց նրա համաքաղաքացիները ատում էին նրան. պատգամավորներ ուղարկեցին նրա հետևից և ասացին. “Մենք չենք կամենում, որ դա մեզ վրա թագավորի”։
Բայց իմ այն թշնամիներին, որոնք չէին կամենում, որ ես թագավորեմ իրենց վրա, բերե՛ք այստեղ և սպանե՛ք իմ առաջ”»։
բայց որովհետև նա մարգարե էր և գիտեր, որ Աստված նրան երդմամբ խոստացավ նրա որովայնի պտղից մեկին նստեցնել իր գահի վրա (Սաղ. 131(132).11, Բ Թագ. 7.12),
Քանզի անհրաժեշտ է, որ Քրիստոսը թագավորի, մինչև որ Աստված բոլոր թշնամիներին դնի նրա ոտքերի տակ (տե՛ս Սաղ. 109(110).1)։
Ես՝ Հիսուսս, ուղարկեցի իմ հրեշտակին, որ այս բանը վկայի ձեզ՝ եկեղեցիներիդ։ Ես արմատ և սերունդ եմ Դավթից, պայծառ աստղն առավոտի։
Նրանք Հերոբոաղի, այսինքն՝ Գեդեոնի տան հանդեպ երախտագետ չեղան այն բոլոր բարեգործությունների դիմաց, որ նա արել էր Իսրայելին։
Հետևյալ օրը՝ նորալուսնի երկրորդ օրն էլ Դավթի տեղը դատարկ էր։ Սավուղն ասաց իր որդի Հովնաթանին. «Հեսսեի որդին ինչո՞ւ երեկ և այսօր սեղան նստելու չեկավ»։
Սավուղն ասաց նրան. «Դու և Հեսսեի որդին ինչո՞ւ եք միաբանվել իմ դեմ, դու նրան հաց ու սուր ես տվել, նրա համար Աստծուն խնդրել, նրան ինձ հետ թշնամացրել, ինչպես այսօր է»։
Խոսելով իրեն շրջապատող ծառաների հետ՝ Սավուղն ասաց. «Լսե՛ք, Բենիամինի՛ որդիներ, արդյոք Հեսսեի որդին ձեզ ամենքիդ արտեր, այգեստաններ կտա՞ և կամ ձեզ ամենքիդ հազարապետներ ու հարյուրապետներ կդարձնի՞։
Պատասխան տվեց Դովեկ Ասորին, որը Սավուղի ջորիներն էր արածեցնում, և ասաց. «Ես տեսա Հեսսեի որդուն, որ եկել էր Նոմբա՝ Աքիտովբի որդի Աքիմելեք քահանայի մոտ։