Երբ ամբողջ Իսրայելը տեսավ, որ արքան չլսեց իրենց, ժողովուրդը պատասխանեց արքային՝ ասելով. «Ի՞նչ բաժին ունենք Դավթի հետ, ի՞նչ ժառանգություն՝ Հեսսեի որդու հետ։ Գնա՛ քո վրանները, ո՜վ Իսրայել, իսկ դու քո տա՛ն մասին հոգա, ո՛վ Դավիթ»։ Եվ բոլոր իսրայելացիները գնացին իրենց բնակավայրերը։
Մեր հայրերի տարիներից ու ժամանակներից մինչև այսօր մեծամեծ մեղքերի մեջ ենք եղել, և մեր մեղքերի պատճառով մեզ և մեր թագավորներին ու մեր որդիներին կոտորածի, գերության և հափշտակության մատնեցիր հեթանոս թագավորների ձեռքը, և ամոթահար եղանք մինչև այսօր։
«Եվ դու, մարդո՛ւ որդի, քեզ համար մի գավազա՛ն վերցրու և վրան գրի՛ր՝ “Հուդան ու Իսրայելի որդիները՝ նրա մերձավորները”։ Մի երկրորդ գավազան էլ կվերցնես ու վրան կգրես՝ “Հովսեփին՝ Եփրեմի գավազանը, և Իսրայելի բոլոր որդիները, որ միավորված են նրան”։
Հեսուն ուրիշ տասներկու քարեր կանգնեցրեց Հորդանան գետի մեջ, այնտեղ, ուր ոտք էին դրել Տիրոջ Ուխտի տապանակը տանող քահանաները, և մինչև այսօր դրանք այնտեղ են։