Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 10:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

17 Իսկ Հուդայի քաղաքներում ապրող մյուս իսրայելացիները Ռոբովամին դարձրին իրենց թագավոր։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

17 Ռոբովամը թագավոր եղավ միայն այն իսրայելացիների վրա, որոնք բնակվում էին Հուդայի քաղաքներում։

Տես գլուխը Պատճենել




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 10:17
8 Խաչաձեւ Հղումներ  

իսկ նրա որդուն պիտի տամ երկու ցեղ, որպեսզի իմ ծառա Դավթի ճրագը միշտ վառ մնա իմ առջև՝ իմ Երուսաղեմ քաղաքում, որն ընտրել եմ, որպեսզի իմ անունն այնտեղ պաշտվի։


Իսրայելը գնաց իր տները, իսկ Հուդայի քաղաքներում բնակվող Իսրայելի որդիների վրա թագավորեց Ռոբովամը։


Երբ ամբողջ Իսրայելը տեսավ, որ արքան չլսեց իրենց, ժողովուրդը պատասխանեց արքային՝ ասելով. «Ի՞նչ բաժին ունենք Դավթի հետ, ի՞նչ ժառանգություն՝ Հեսսեի որդու հետ։ Գնա՛ քո վրանները, ո՜վ Իսրայել, իսկ դու քո տա՛ն մասին հոգա, ո՛վ Դավիթ»։ Եվ բոլոր իսրայելացիները գնացին իրենց բնակավայրերը։


Ռոբովամ արքան հարկերի վերակացու Ադոնիրամին ուղարկեց իսրայելացիների մոտ, բայց իսրայելացիները քարկոծեցին նրան, ու նա մեռավ։ Ռոբովամ արքան հազիվ կարողացավ իր մարտակառքը բարձրանալ ու փախչել Երուսաղեմ։


Ռոբովամը եկավ Երուսաղեմ, Հուդայի ու Բենիամինի տներից հավաքեց պատերազմելու ընդունակ հարյուր ութսուն հազար երիտասարդներ և պատերազմեց Իսրայելի դեմ, որ թագավորությունն իրեն վերադարձնի։


բոլոր քաղաքներում վահաններ ու նիզակներ դրեց և չափազանց ամրացրեց դրանք։ Հուդան և Բենիամինը նրանն էին։


«Խոսի՛ր Սողոմոնի որդի Ռոբովամի և Հուդայի ու Բենիամինի բոլոր մարդկանց հետ և ասա՛.


«Եվ դու, մարդո՛ւ որդի, քեզ համար մի գավազա՛ն վերցրու և վրան գրի՛ր՝ “Հուդան ու Իսրայելի որդիները՝ նրա մերձավորները”։ Մի երկրորդ գավազան էլ կվերցնես ու վրան կգրես՝ “Հովսեփին՝ Եփրեմի գավազանը, և Իսրայելի բոլոր որդիները, որ միավորված են նրան”։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ