Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 10:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Արքան խստությամբ պատասխանեց՝ անտեսելով ծերերի խորհուրդը.

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Թագավորը խստությամբ պատասխանեց ժողովրդին՝ մերժելով ծերերի խորհուրդը։

Տես գլուխը



Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 10:13
11 Խաչաձեւ Հղումներ  

«Այն մարդը, որ երկրի տերն էր, մեզ հետ շատ խստորեն խոսեց և մեզ՝ իբրև այդ երկրի լրտեսների, բանտ նետեց։


Երբ Հովսեփը տեսավ իր եղբայրներին, ճանաչեց նրանց, բայց օտար ձևացրեց իրեն, խստորեն խոսեց նրանց հետ և ասաց. «Որտեղի՞ց եք գալիս»։ Նրանք պատասխանեցին. «Քանանացիների երկրից. եկել ենք պարեն գնելու»։


Հերոբովամը և ամբողջ ժողովուրդը երրորդ օրը եկան Ռոբովամի մոտ, ինչպես որ արքան էր ասել. «Ինձ մո՛տ վերադարձեք երրորդ օրը»։


նրանց հետ խոսեց ըստ երիտասարդների խորհրդի՝ ասելով. «Իմ հայրը ծանրացրեց ձեր լուծը, իսկ ես ավելացնելու եմ այն։ Իմ հայրը գավազաններով էր ձեզ խրատում, իսկ ես ձեզ խրատելու եմ կարիճներով»։


Սակայն նա անտեսեց այն խորհուրդը, որ ծերերը տվել էին իրեն, և խորհուրդ հարցրեց իր հետ մեծացած տարեկից ընկերներից, որոնք իր առջև էին կանգնում։


Փարավոնն ասաց. «Հեռացի՛ր ինձնից. զգո՛ւյշ եղիր, այլևս չհամարձակվես իմ աչքին երևալ, որովհետև որ օրը երևաս ինձ, կմեռնես»։


Բարկությունը կործանում է իմաստուններին։ Քաղցր պատասխանը մեղմացնում է սրտմտությունը, իսկ խիստ խոսքը բարկություն է բարձրացնում։


Աղքատն աղաչում է թախանձագին, իսկ հարուստը՝ պատասխանում անզուսպ։


Հոր խրատը չպահող որդին չար մտքեր է խորհում։