Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 10:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 նրանց հետ խոսեց ըստ երիտասարդների խորհրդի՝ ասելով. «Իմ հայրը ծանրացրեց ձեր լուծը, իսկ ես ավելացնելու եմ այն։ Իմ հայրը գավազաններով էր ձեզ խրատում, իսկ ես ձեզ խրատելու եմ կարիճներով»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 Եվ նրանց հետ խոսեց ըստ այդ երիտասարդների խորհրդի՝ ասելով. «Իմ հայրը ձեր լուծը ծանրացրել էր, իսկ ես ավելի կծանրացնեմ այն. իմ հայրը ձեզ խրատում էր մտրակներով, իսկ ես կխրատեմ կարիճներով»։

Տես գլուխը Պատճենել




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 10:14
15 Խաչաձեւ Հղումներ  

Իսկ եթե ձեր սրտերում դառն նախանձ և հակառակություն ունեք, մի՛ պարծեցեք, մի՛ ստեք ընդդեմ ճշմարտության։


Վա՛յ քեզ, քաղա՛ք, որ թագավորդ մանուկ է, իշխաններդ էլ գիշեր-ցերեկ կերուխում են անում։


Խոսքի վերջաբանը նախընտրելի է առաջաբանից, համբերատար հոգին՝ գոռոզամիտ հոգուց։


Եվ ո՞վ գիտե, իմաստո՞ւն է լինելու նա, թե՞ հիմար, կամ կարողանալո՞ւ է տիրել արդյոք իմ բոլոր վաստակին, որի համար ես չարչարվեցի և որի շնորհիվ էլ իմաստուն դարձա արեգակի ներքո։ Սակայն սա ևս ունայնություն է։


Խոսքի իշխանությունն արդարության սկիզբն է, իսկ հակառակությունն ու կռիվը առաջնորդում են չքավորության։


Արդարների խորհուրդները ճիշտ վճիռներ են, իսկ ամբարիշտները առաջնորդներն են նենգությունների։


Ծխից մորեխներ դուրս եկան երկրի վրա. և նրանց տրվեց զորություն՝ կարիճի խայթոցների նման։


Եվ նրանց հրաման տրվեց, որ չսպանեն նրանց, այլ հինգ ամիս չարչարեն, իսկ նրանց չարչարանքն էլ նման էր մարդուն հարվածող կարիճի խայթոցների։


Նրանք ունեին կարիճների պոչերի նման պոչեր և խայթոցներ՝ իրենց պոչերին, և իշխանություն ունեին հինգ ամիս չարչարելու մարդկանց։


Արքան խստությամբ պատասխանեց՝ անտեսելով ծերերի խորհուրդը.


Արքան չլսեց ժողովրդին, որովհետև կործանումն Աստծուց էր սահմանված, որպեսզի Տերը հաստատի սիլովնացի Աքիայի բերանով իր ասած խոսքերը Նաբատի որդի Հերոբովամի մասին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ