Ռոբովամ արքան գնաց Սյուքեմ, որովհետև ողջ Իսրայելը եկել էր Սյուքեմ՝ նրան թագավոր հռչակելու։
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 10:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրա հետ մեծացած ընկերները նրան ասացին. «Այսպես կխոսես այն ժողովրդի հետ, որ քեզ ասել է, թե՝ “Քո հայրը ծանրացրեց մեր լուծը, իսկ դու այն թեթևացրո՛ւ մեր վրայից”։ Նրանց այսպես կասես. “Իմ ճկույթն ավելի հաստ է, քան հորս մեջքը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրա հետ մեծացած երիտասարդները խոսեցին նրա հետ՝ ասելով. «Այսպե՛ս ասա այն ժողովրդին, որ քեզ հետ խոսել և ասել է, թե՝ “Քո հայրը մեր լուծը ծանրացրել էր, իսկ դու այն թեթևացրո՛ւ մեր վրայից”. նրանց հետ կխոսես այսպես. “Իմ ճկույթն իմ հոր մեջքից ավելի հաստ է։ |
Ռոբովամ արքան գնաց Սյուքեմ, որովհետև ողջ Իսրայելը եկել էր Սյուքեմ՝ նրան թագավոր հռչակելու։
Արդ, եթե իմ հայրը ձեզ խրատել է ծանր լծով, ապա ես կավելացնեմ ձեր լուծը։ Եթե իմ հայրը խրատել է ձեզ գավազաններով, ապա ես ձեզ կխրատեմ կարիճներով”»։
Ասաց նրանց. «Ի՞նչ եք կարծում, ի՞նչ պատասխան տամ այս ժողովրդին, որ ինձ հետ խոսեց՝ ասելով. “Թեթևացրո՛ւ այն լուծը, որ քո հայրը դրեց մեզ վրա”»։