Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԱՌԱԿՆԵՐ 13:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

16 Ամեն խորագետ իմաստությամբ է գործում, իսկ անմիտը իր անձով չարիք է տարածում։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

16 Ամեն մի խորագետ մարդ ճանաչողությամբ է գործում, բայց անմիտը հիմարություն է տարածում։

Տես գլուխը Պատճենել




ԱՌԱԿՆԵՐ 13:16
16 Խաչաձեւ Հղումներ  

Իմաստունների լեզուն գիտի բարին, անզգամների բերանը պատմում է չարիքներ։


Ուստի անմիտ մի՛ եղեք, այլ իմացե՛ք, թե ո՛րն է Տիրոջ կամքը։


Ահավասիկ խելահաս պիտի դառնա իմ ծառան, պիտի հառնի, բարձրանա ու մեծապես փառավորվի։


Նույնիսկ ճանապարհ գնալիս հիմարի սիրտը պիտի նվաղի, և ինչի մասին էլ նա մտածի, ամբողջն անմտություն է։


Ձեր հնազանդության համբավը հասել է բոլորին, ուստի ձեզ համար ուրախ եմ։ Բայց ուզում եմ, որ իմաստուն լինեք՝ բարի գործեր կատարելով, և անմեղ՝ չար գործերից հեռու մնալով։


Եղբայրնե՛ր, երեխա մի՛ եղեք դատողություն անելիս, այլ երեխա՛ եղեք չարություն գործելիս, իսկ դատողություն անելիս չափահա՛ս եղեք։


«Ահա ես ձեզ ուղարկում եմ որպես ոչխարներ՝ գայլերի մեջ։ Այսուհետև օձերի պես խորագե՛տ եղեք և աղավնիների պես՝ միամիտ։


Խիստը, հանդուգնը և հպարտը ժանտ են կոչվում, իսկ ով ոխ է պահում, անօրեն է։


Ո՞վ է նման Տիրոջը՝ մեր Աստծուն, Որ բնակվում է բարձունքներում


Իմ տերը այդ դաժան Նաբաղի արարքն իր սրտին մոտ թող չընդունի, քանի որ ինչպես իր անունն է, այնպես էլ ինքն է։ Նրա անունը Նաբաղ է, ուրեմն անզգամությունն իր հետ է։ Ես՝ քո աղախինը, քո ուղարկած ծառաներին չեմ տեսել։


Արդ, տե՛ս ու իմացի՛ր, թե ի՛նչ ես անելու, քանի որ մեր տիրոջ ու իր ամբողջ տան վրա չարիք է հասել. նա այնպիսի դաժան մարդ է, որ նրա հետ խոսել չի լինի»։


Պակասամիտին իմաստությունը ոչ մի բանի պետք չէ, քանզի նա առավել անզգամությամբ կվարվի։


Իմաստությունը բարի մարդու սրտում է հանգչում, իսկ անմիտների սիրտը չի ճանաչում այն։


Նրա խոսքերի սկիզբը հիմարությունն է, իսկ նրա խոսքի վախճանը՝ կատարյալ չարություն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ