Օրհնյա՜լ լինի Բարձրյալն Աստված, որ քո թշնամիներին մատնեց քո ձեռքը»։ Աբրամն ավարի տասանորդը տվեց նրան։
Բ Կորնթացիներին 1:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Օրհնյա՜լ է Աստված և Հայրը մեր Տեր Հիսուս Քրիստոսի, Հայրը գթությունների և Աստված ամեն մխիթարության, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Օրհնյա՜լ է Աստված և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, Հայրը գթությունների և Աստված ամեն մխիթարության, |
Օրհնյա՜լ լինի Բարձրյալն Աստված, որ քո թշնամիներին մատնեց քո ձեռքը»։ Աբրամն ավարի տասանորդը տվեց նրան։
ու հավաքվածների առջև օրհնեց Տիրոջը՝ ասելով. «Հավիտյանս հավիտենից օրհնյալ ես, Տե՛ր, Իսրայելի՝ մեր հայրերի Աստված։
Ղևտացիներ Հեսուն և Կադմիելն ասացին. «Եղբայրնե՛ր, հավիտյանս հավիտենից օրհնեցե՛ք Տիրոջը՝ մեր Աստծուն, և թող օրհնյալ լինի Տիրոջ փառքը, ավելի բարձր, քան ամեն մի օրհնություն և գոհություն»։ Եզրասն սկսեց օրհնել Տիրոջը՝ Աստծուն,
«Իմ մոր որովայնից ես մերկ դուրս եկա, մերկ էլ կվերադառնամ։ Տերը տվեց, Տերն էլ առավ։ Ինչպես որ հաճելի էր Տիրոջը, այնպես էլ եղավ։ Թող օրհնյալ լինի Տիրոջ անունը»։
Իսկ ինչպե՞ս հանկարծակի ավերակ դարձան, Կործանվեցին, պակասեցին, Կորան իրենց անօրենության պատճառով
Ինչպես որ մայրն է գգվում իր մանկանը, այնպես էլ ես պիտի գգվեմ ձեզ, և դուք պիտի մխիթարվեք Երուսաղեմում։
Կա՞ այլ Աստված քեզ նման, որ ջնջում է անօրենությունները, անտեսում է իր ժառանգության երկրի մնացորդների անիրավությունները և չի պահում իր բարկությունը՝ որպես վկայություն, քանի որ ողորմություն կամեցող է։
Հիսուսը նրան ասաց. «Ինձ մի՛ մոտեցիր, քանի որ դեռ Հորս մոտ չեմ բարձրացել. հիմա դու գնա՛ իմ եղբայրների մոտ ու նրանց ասա՛, որ ես բարձրանում եմ իմ Հոր և ձեր Հոր մոտ, իմ Աստծու և ձեր Աստծու մոտ»։
որպեսզի մեր Տեր Հիսուս Քրիստոսի Աստված՝ փառքի Հայրը, ձեզ տա իմաստության ու հայտնության Հոգին՝ իրեն ճանաչելու համար,
Օրհնյալ է Աստված և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ Քրիստոսով օրհնեց մեզ երկնքում ամեն տեսակ հոգևոր օրհնությամբ,
Շնո՜րհ ձեզ և խաղաղությո՜ւն մեր Հայր Աստծուց։ Ամեն անգամ, ձեզ համար աղոթելով, գոհություն ենք հայտնում Աստծուն՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հորը՝
Օրհնյա՜լ է Աստված և Հայրը մեր Տեր Հիսուս Քրիստոսի, որ իր առատ ողորմությամբ մեռելներից Հիսուս Քրիստոսի հարությամբ մեզ վերստին ծնեց կենդանի հույսի համար.
Չափազանց ուրախացա, որ գտա քո որդիներից ոմանց, ովքեր ընթանում են ճշմարտությամբ, ըստ այն պատվիրանի, որն ստացանք Հորից։
Ամեն ոք, ով առաջ է անցնում և չի մնում Քրիստոսի վարդապետության մեջ, չի ճանաչում Աստծուն։ Իսկ ով մնում է վարդապետության մեջ, նա ընդունում է և՛ Որդուն, և՛ Հորը։