Բ Թեսաղոնիկեցիներին 2:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ որպեսզի դատապարտվեն բոլոր նրանք, ովքեր չհավատացին ճշմարտությանը և հաճույք փնտրեցին անօրենության մեջ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ որպեսզի դատապարտվեն բոլոր նրանք, ովքեր ճշմարտությանը չհավատացին, բայց անօրենության մեջ հաճույք ստացան։ |
դուք, որ ատում եք բարին և չարիք եք փնտրում, հեռացնում եք նրանցից իրենց մաշկը և նրանց միսը՝ իրենց ոսկորներից»։
Երբ նրանք լսեցին, ուրախացան և խոստացան դրամ տալ նրան։ Եվ Հուդան հարմար առիթ էր փնտրում Հիսուսին մատնելու համար։
Ով հավատում է Որդուն, ընդունում է հավիտենական կյանքը, իսկ ով չի հնազանդվում Որդուն, կյանք չի տեսնի, այլ նրա վրա կմնա Աստծու բարկությունը»։
Իմանալով Աստծու դատաստանը, որ ովքեր այսպիսի բաներ են անում, արժանի են մահվան, ոչ միայն իրենք են շարունակում անել, այլև հավանություն են տալիս անողներին։
իսկ բարկություն և զայրույթ նրանց, ովքեր հակառակությունից տարված՝ ճշմարտության դեմ ապստամբ և անիրավության հետևից գնացող են։
Կհատուցեմ վրեժխնդրության օրը, այն ժամանակ, երբ նրանք կշեղեն իրենց ուղին, որովհետև մոտ է նրանց կորստյան օրը, և ձեր դատաստանը պատրաստ է։
որովհետև Աստված մեզ չսահմանեց բարկության համար, այլ փրկության ձեռք բերման՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով,
և ամեն տեսակ անիրավ խաբեությամբ նրանց համար, ովքեր կորստյան ճամփի վրա են, քանի որ չընդունեցին և չսիրեցին ճշմարտությունը, որպեսզի փրկվեն։
Եվ ագահությամբ, մտացածին խոսքերով ձեզ պիտի շահագործեն. բայց նրանց դատապարտությունն սկզբից իսկ հայտնի է, և նրանց կործանումը չպիտի ուշանա։
Սիրելի՛ս, մի՛ նմանվիր չարին, այլ բարուն. ով բարին է գործում, Աստծուց է. և ով չարիք է գործում, նա երբեք Աստծուն չի տեսել։