և ասաց. «Նայի՛ր ինձ, տե՛ր, և լսի՛ր ինձ։ Քեզ եմ տալիս թե՛ ագարակը և թե՛ այնտեղ գտնվող քարայրը։ Իմ բոլոր համաքաղաքացիների ներկայությամբ այն քեզ եմ տալիս, որպեսզի թաղես քո հանգուցյալին»։
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 24:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Արքան Ոռնային ասաց. «Ո՛չ, այդպես չէ։ Պետք է քեզանից փողով գնեմ, իմ Տիրոջը՝ Աստծուն, ձրի ողջակեզ չեմ մատուցի»։ Դավիթը կալն ու եզները գնեց հիսուն սիկղ արծաթով։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց թագավորը Ոռնային ասաց. «Ո՛չ, քեզնից ծախու պիտի առնեմ և ես չպիտի ձրի զոհ մատուցեմ Տեր Աստծուն»։ Եվ Դավիթը հիսուն սիկղ արծաթով գնեց Ոռնայի կալն ու եզները։ |
և ասաց. «Նայի՛ր ինձ, տե՛ր, և լսի՛ր ինձ։ Քեզ եմ տալիս թե՛ ագարակը և թե՛ այնտեղ գտնվող քարայրը։ Իմ բոլոր համաքաղաքացիների ներկայությամբ այն քեզ եմ տալիս, որպեսզի թաղես քո հանգուցյալին»։
Եփրոնի հետ խոսեց ի լուր երկրի ժողովրդի և ասաց. «Քանի որ անսացիր ինձ, ուրեմն լսի՛ր ինձ։ Ես քեզ արծաթ կտամ ագարակի դիմաց։ Վերցրո՛ւ այն ինձնից, և ես այնտեղ կթաղեմ իմ ննջեցյալին»։
Աբրահամը Եփրոնին լսելուց հետո կշռեց և նրան վճարեց չորս հարյուր սատեր արծաթը վաճառականների մոտ ընդունված գնով, ինչպես խոստացել էր ի լուր Քետի որդիների։