Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 22:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Դավիթն ասաց. «Այս է Տիրոջ՝ Աստծու տունը, և այս է ողջակեզների զոհասեղանը Իսրայելի համար»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Դավիթն ասաց. «Այս է լինելու Տեր Աստծու տունը, և Իսրայելի համար այս է լինելու ողջակեզի զոհասեղանը»։

Տես գլուխը Պատճենել




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 22:1
16 Խաչաձեւ Հղումներ  

Վախեցավ և ասաց. «Ահազդու է այս վայրը, և սա ոչ այլ ինչ է, եթե ոչ Աստծու տունը, իսկ սա էլ երկնքի դուռն է»։


Այդ օրը Գադ մարգարեն, Դավթի մոտ գալով, ասաց նրան. «Վե՛ր կաց ու հեբուսացի Ոռնայի կալում Տիրոջ համար զոհասեղա՛ն կանգնեցրու»։


Ինձ ասացիր, թե՝ “Տիրոջը՝ Աստծուն ենք ապավինում”։ Դա նա չէ՞, որի բարձունքներն ու զոհասեղանները Եզեկիան ոչնչացրեց և Հուդային ու Երուսաղեմին ասաց. “Միայն Երուսաղեմի զոհասեղանի առջև՛ երկրպագեք”։


և Դավիթը չէր կարող գնալ նրա առաջ Աստծուն հարցում անելու համար, որովհետև վախենում էր Տիրոջ հրեշտակի սրից։


Սողոմոնը Երուսաղեմում՝ Մորիա լեռան վրա, որտեղ Տերը երևացել էր նրա հորը՝ Դավթին, սկսեց կառուցել Տիրոջ տունը այն տեղում, որ Դավիթը պատրաստել էր Ոռնա Հեբուսացու կալում։


Դա այն Եզեկիան չէ՞, որ քանդեց նրա զոհասեղանները, պաշտամունքի բարձունքները և ասաց Հուդայի ու Երուսաղեմի բնակիչներին. “Միայն այս զոհասեղանի առջև պետք է երկրպագեք և այս զոհասեղանի վրա պիտի զոհ մատուցեք”։


Նա, որ հինգ քանքար էր ստացել, անմիջապես գնաց, դրանցով գործարքներ կատարեց և հինգ քանքար ևս շահեց։


Այն ժամանակ այն վայրը, որ կընտրի Տերը՝ մեր Աստվածը, իր անունը պաշտելու համար, այնտեղ կբերեք այն ամենը, ինչ այսօր պատգամում եմ ձեզ՝ ձեր ողջակեզները, ձեր զոհերը, ձեր տասանորդը, ձեր ձեռքերի անդրանիկ պտուղները, ընծաները և ձեր նվերների ընտիրները, որ ուխտել եք տալ ձեր Աստծուն։


այլ այն տեղում, որը կընտրի Տերը՝ քո Աստվածը, քո ցեղերից մեկի տարածքում, այնտեղ կմատուցես քո ողջակեզները և այնտեղ կկատարես այն ամենը, ինչ այսօր հաղորդում եմ քեզ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ