Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 23:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

11 և ասաց. «Նայի՛ր ինձ, տե՛ր, և լսի՛ր ինձ։ Քեզ եմ տալիս թե՛ ագարակը և թե՛ այնտեղ գտնվող քարայրը։ Իմ բոլոր համաքաղաքացիների ներկայությամբ այն քեզ եմ տալիս, որպեսզի թաղես քո հանգուցյալին»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

11 «Ո՛չ, տե՛ր իմ, ի՛նձ լսիր. քեզ եմ տալիս արտը և այրն էլ, որ գտնվում է նրա մեջ. իմ ժողովրդի որդիների աչքի առջև քեզ եմ տալիս այն. թաղի՛ր քո մեռելին»։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 23:11
15 Խաչաձեւ Հղումներ  

Աբրահամը գլուխ խոնարհեց երկրի ժողովրդի առաջ,


Քետի որդիների և բոլոր քաղաք մտնողների կողմից ճանաչվեցին իբրև Աբրահամի սեփականություն։


«Լսի՛ր մեզ, տե՛ր։ Դու մեզ համար Աստծու կողմից ուղարկված իշխան ես։ Քո ննջեցյալին թաղի՛ր մեր լավագույն գերեզմաններից մեկում, որովհետև մեզնից ոչ մեկը չի հրաժարվի քեզ շիրիմի համար տեղ տրամադրելուց»։


իսկ արդարները իմաստուն բաներ են խորհում, և այդ խորհուրդը կա ու կմնա։


Ով մեկին սպանի, վկաներո՛վ թող սպանեն մարդասպանին։ Մեկ հոգու վկայությունը բավարար չէ մահվան վճիռ արձակելու համար։


Եվ սպասավորներին ասաց. “Վերցրե՛ք դրանից մեկ մնասը և տարե՛ք տվեք նրան, ով տասը մնաս ունի”։


Երկու կամ երեք մարդկանց վկայությամբ պետք է մեռնի մահվան դատապարտվածը. մեկ մարդու վկայությամբ չի կարելի նրան մահվան դատապարտել։


«Որևէ մեկի անօրենությունները, հանցանքներն ու կատարած մեղքերն ապացուցելու համար մեկ մարդու վկայությունը բավական չէ։ Երկու կամ երեք վկաների բերանով պետք է հաստատվի ամեն բան։


Բոոսը ելավ և նստեց քաղաքի դռների մոտ։ Եվ ահա նրա մոտով անցնում էր այն ազգականը, որի մասին ինքն ասել էր։ Բոոսը նրան ասաց. «Ե՛կ, այստե՛ղ նստիր և մնա՛ մի պահ»։ Նա գնաց նստեց։


Քաղաքի դռանը գտնվող ամբողջ ժողովուրդը պատասխան տվեց և ասաց. «Մենք վկա ենք»։ Ծերերն ասացին. «Տերը քո տունը մտնող կնոջը թող դարձնի Ռաքելի և Լիայի նման, որոնք երկուսով կառուցեցին Իսրայելի տունը։ Դու Եփրաթայում ո՛ւժ հավաքիր և Բեթղեհեմում անո՛ւն վաստակիր։


Ես ասացի, թե կհայտնեմ ի լուր քեզ։ Հիմա այս նստածների և իմ ժողովրդի ծերերի ներկայությամբ գնի՛ր։ Եթե ուզում ես ազգականի իրավունքով նրանից այն ծախու առնել, ա՛ռ, իսկ եթե չես ուզում առնել, ասա՛ ինձ, որ իմանամ, որովհետև քեզանից բացի ազգական չկա, քեզանից հետո ազգականը ես եմ»։


Բոոսն ասաց ծերերին և ամբողջ ժողովրդին. «Դուք այսօր վկա եք, որ ես Ելիմելեքի ամբողջ ունեցվածքը և Քելլոնի ու Մաալոնի ամբողջ ունեցածքը Նոոմինի ձեռքից գնում եմ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ