Ամեսայիին ասե՛ք. “Դու իմ ոսկորն ու մարմինը չե՞ս։ Աստված ինձ այսպես ու ավելին անի, եթե դու ամեն ժամանակ իմ զորքի հրամանատար չլինես Հովաբի փոխարեն”»։
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 22:44 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դու ինձ կփրկես ժողովուրդների կռվից և ինձ կկանգնեցնես ազգերի գլխին։ Ինձ անծանոթ ժողովուրդը ծառայեց ինձ, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դու ինձ ազատեցիր իմ ժողովրդի կռվից, Ինձ պահեցիր, որ ազգերի գլուխ լինեմ. Այն ազգը, որին չէի ճանաչում, ծառայում է ինձ։ |
Ամեսայիին ասե՛ք. “Դու իմ ոսկորն ու մարմինը չե՞ս։ Աստված ինձ այսպես ու ավելին անի, եթե դու ամեն ժամանակ իմ զորքի հրամանատար չլինես Հովաբի փոխարեն”»։
Արքան ելավ ու նստեց դարպասի մոտ։ Ամբողջ զորքին հայտնեցին՝ ասելով. «Ահա արքան նստել է դարպասի մոտ»։ Ամբողջ զորքը եկավ արքայի առաջ, իսկ Իսրայելը փախավ իր բնակության վայրերը։
Կինը գնաց ժողովրդի մոտ, իր իմաստնությունը գործադրելով՝ համոզեց բոլոր քաղաքացիներին, որ կտրեն Բոքորիի որդի Սաբեեի գլուխը։ Նրանք կտրեցին նրա գլուխն ու նետեցին Հովաբի առաջ։ Եղջերափող հնչեց, և այդ քաղաքում ամեն մարդ իր բնակավայրը քաշվեց, իսկ Հովաբը հետ դարձավ Երուսաղեմ՝ արքայի մոտ։
Սավուղի տան ու Դավթի տան միջև սաստիկ պատերազմ եղավ։ Դավթի տունը գնալով հզորանում էր, իսկ Սավուղի տունը գնալով տկարանում էր։
Իսրայելի բոլոր ցեղերը եկան Քեբրոն՝ Դավթի մոտ, ու խոսելով նրա հետ՝ ասացին. «Մենք քո ոսկորները և քո մարմիններն ենք։
Խնդրի՛ր ինձանից, Եվ հեթանոսներին քեզ կտամ իբրև ժառանգություն, Եվ իշխանություն՝ երկրի բոլոր ծագերում։
Քեզ չիմացող ազգերը պիտի կանչեն քեզ, և քեզ չճանաչող ժողովուրդները քեզ մոտ պիտի ապաստանեն հանուն Տիրոջ՝ քո Աստծու, Իսրայելի Սրբի, որը փառավորեց քեզ»։
Իսկ այն ազգերն ու թագավորները, որոնք քեզ չեն ծառայելու, կորչելու են. ազգերը բոլորովին պիտի կործանվեն։
Հայտնվեցի նրանց, որոնք իմ մասին չէին հարցնում, ինձ գտան նրանք, որոնք ինձ չէին փնտրում։ «Ահավասիկ ես կամ»,- ասացի այն ազգին, որն իմ անունը չկանչեց։
Եսային դարձյալ ասում է. «Հեսսեի արմատը պիտի ծլի և նա, որ պիտի ելնի, իշխան է լինելու հեթանոսների. հեթանոսները նրա վրա են հույս դնելու» (Ես. 11.10)։
ինչպես որ Օսեեի բերանով է ասում. «Նրան, որ իմ ժողովուրդը չէր, ինձ ժողովուրդ պիտի կոչեմ, և նրան, որ ինձ սիրելի չէր, սիրելի (Ովս. 2.25)։
Բազում ազգերի վրա կիշխես, բայց քեզ վրա չեն իշխի։ Տերը՝ քո Աստվածը, քեզ գլուխ կկարգի, և ոչ թե վերջնամաս, բարձր կլինես և ոչ թե ցածր, եթե լսես Տիրոջ՝ քո Աստծու պատվիրանները, որ ես հաղորդում եմ քեզ այսօր՝ դրանք պահելու և կատարելու համար։
Երբ յոթերորդ հրեշտակը փող հնչեցրեց, երկնքում լսվեց մի բարձր ձայն, որն ասաց. «Ամբողջ տիեզերքի թագավորությունը մեր Տիրոջն ու իր Օծյալինը դարձավ, և նա պիտի թագավորի հավիտյանս հավիտենից»։