Ես քեզ հետ էի ամենուրեք, ուր գնում էիր, քո առջևից քո բոլոր թշնամիներին ոչնչացրի և քեզ անվանի դարձրի երկրի վրա եղած մեծամեծների անվանը հավասար։
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 22:43 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ես նրանց պիտի մանրացնեմ գետնի հողի պես և պիտի տրորեմ փողոցի ցեխի պես։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իսկ ես նրանց փշրեցի երկրի փոշու պես, Ճանապարհի ցեխի պես մանրեցի և տրորեցի նրանց։ |
Ես քեզ հետ էի ամենուրեք, ուր գնում էիր, քո առջևից քո բոլոր թշնամիներին ոչնչացրի և քեզ անվանի դարձրի երկրի վրա եղած մեծամեծների անվանը հավասար։
Հովաքազի մոտ մնացել էին միայն հիսուն հեծյալ, տասը մարտակառք ու տասը հազար հետևակ. մնացածներին ասորիների արքան բնաջնջել էր և նրանց հողի պես ոտքի կոխան էր դարձրել։
Անօրենություն խորհեց իր անկողնում, Կանգնեց այն ամեն ճանապարհի վրա, որ բարի չէ, Եվ չարից չձանձրացավ։
քանզի իմ բարկությունն անօրեն ազգի վրա պիտի արձակեմ, պիտի կարգադրեմ, որ իմ ժողովրդին ենթարկեն ավարի ու հափշտակության, ոտքի կոխան անեն նրանց քաղաքները և նրանց փոշու տակ թաղեն։
Նրանց գլխին չարիք կուտակեցիր, ո՛վ Տեր, չարիք ավելացրիր երկրի փառավորվածների վրա, տարածեցիր աշխարհի բոլոր կողմերում։
Արևելքից ո՞վ արթնացրեց արդարությունը և կանչեց նրան իր հետևից. նա գնալու է և ազգերի հանդիման հատուցում է տալու, սարսափահար է անելու թագավորներին, հողին է հանձնելու նրանց սրերը, խռիվի պես վանելու է նրանց նետերը,
Բայց ես պիտի արթնացնեմ հյուսիսային մարդուն և արևելյանին, նրանք պիտի կանչվեն իմ անունից. պիտի գան իշխանները, և բրուտի կավի նման պիտի տրորվեք այնպես, ինչպես բրուտն է տրորում։
Եվ ինձ կտեսնի իմ թշնամին, և ամոթը կպատի նրան, որ ասում էր ինձ. «Ո՞ւր է Տերը՝ քո Աստվածը»։ Իմ աչքերը կտեսնեն նրան։ Արդ, ոտքի կոխան կլինի, ինչպես ցեխը՝ ճանապարհի վրա։
Եվ կլինեն պատերազմողների պես, որ կկոխկռտեն ցեխը պատերազմի ճանապարհներին ու ճակատամարտ կտան, որովհետև Տերը նրանց հետ է, և կամաչեն հեծյալները երիվարների վրա։
Ասացի նրան. «Ո՞ւր ես գնում»։ Եվ ասաց ինձ. «Երուսաղեմը չափելու և տեսնելու, թե որչա՛փ է նրա լայնությունը և որչա՛փ՝ երկարությունը»։
Նրանք սրի պիտի քաշվեն, գերի տարվեն ողջ աշխարհով մեկ. և Երուսաղեմը ոտքի կոխան պիտի լինի հեթանոսներից, մինչև որ լրանան հեթանոսների ժամանակները»։