Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 22:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տերն ինձ թող հատուցի ըստ իմ արդարության ու Տիրոջ աչքի առաջ ըստ իմ ձեռքերի մաքրության։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տերն ինձ հատուցեց իմ արդարության համեմատ, Ըստ իմ մաքրության՝ նրա աչքի առաջ։ |
Սողոմոնն ասաց. «Դու մեծ ողորմություն արեցիր իմ հայր Դավթին, և նա քո առջև ընթացավ ճշմարտությամբ, արդարությամբ ու սրտի մաքրությամբ, և դու պահեցիր նրա համար այս մեծ ողորմությունը. նրա որդուն նստեցրիր նրա գահին, ինչպես որ այսօր է։
և ասացին. «Կապենք արդարին, քանի որ նա անպիտան է»։ Այսուհետև նրանք իրենց գործերի պտուղները պիտի ուտեն։
որովհետև մենք ամենքս էլ Քրիստոսի ատյանի առաջ պիտի կանգնենք, որպեսզի յուրաքանչյուրն իր մարմնով ստանա նախկինում իր կատարած բարի կամ չար գործերի հատուցումը։
Թող Տերն ամեն մեկին ըստ իր արդարության և հավատարմության հատուցի։ Տերն այսօր քեզ իմ ձեռքը մատնեց, բայց ես չկամեցա իմ ձեռքը բարձրացնել Տիրոջ օծյալի վրա։