Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 22:25 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

25 Տերն ինձ հատուցեց իմ արդարության համեմատ, Ըստ իմ մաքրության՝ նրա աչքի առաջ։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

25 Տերն ինձ թող հատուցի ըստ իմ արդարության ու Տիրոջ աչքի առաջ ըստ իմ ձեռքերի մաքրության։

Տես գլուխը Պատճենել




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 22:25
8 Խաչաձեւ Հղումներ  

Տերն ինձ վարձատրեց իմ արդարության համեմատ, Ըստ իմ ձեռքի մաքրության հատուցեց ինձ։


Որովհետև մենք բոլորս պետք է ներկայանանք Քրիստոսի ատյանի առաջ, որպեսզի ամեն մեկն իր մարմնով ստանա իր արարքի հատուցումը՝ բարի կամ չար։


Ասացե՛ք արդարին, որ նրա համար ամեն ինչ լավ է, որովհետև նա իր արարքների պտուղն է ուտելու։


Որովհետև Տիրոջ աչքի առաջ են մարդու ճանապարհները, և նա քննում է նրա բոլոր ուղիները։


Եթե արդարը երկրիս վրա ահա իր հատուցումն է ստանում, ո՜ւր մնացին անիրավն ու մեղավորը։


Թող Տերն ամեն մարդու հատուցի ըստ իր արդարության և ըստ իր հավատարմության, որովհետև Տերը քեզ այսօր մատնեց իմ ձեռքը, բայց ես չուզեցի իմ ձեռքը բարձրացնել Տիրոջ օծյալի վրա։


Եվ Սողոմոնն ասաց. «Դու մեծ ողորմածություն արեցիր իմ հայր Դավթին՝ քո ծառային, և նա հավատարմությամբ ու արդարությամբ և անկեղծ սրտով ընթացավ քո առաջ՝ քեզ հետ, և դու քո այդ մեծ ողորմածությունը պահեցիր նրա համար և նրան մի որդի տվեցիր, և նա այսօր նստած է նրա աթոռին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ