Դավիթն ասաց նրան. «Քո արյունը թող քո գլխին լինի, քանզի քո բերանը քո մասին վկայություն տվեց՝ ասելով. “Ես սպանեցի Տիրոջ օծյալին”»։
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 16:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տերը Սավուղի տան թափած ամբողջ արյունը քո դեմ դարձրեց, քանի որ նրա փոխարեն դու թագավորեցիր։ Տերը քո թագավորությունը հանձնեց քո որդի Աբեսաղոմի ձեռքը։ Նա քեզ է վերադարձնում քո չարիքը, քանի որ դու արյունարբու ես»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տերը քեզ վրա է դարձրել Սավուղի տան ամբողջ արյունը, որի փոխարեն դու թագավոր դարձար, և Տերը թագավորությունը տվեց քո որդի Աբիսողոմի ձեռքը. և ահա դու քո չարիքի մեջ ես, քանզի դու արյունահեղ մի մարդ ես»։ |
Դավիթն ասաց նրան. «Քո արյունը թող քո գլխին լինի, քանզի քո բերանը քո մասին վկայություն տվեց՝ ասելով. “Ես սպանեցի Տիրոջ օծյալին”»։
Նրանք արքային գետն անցկացնելու ծառայությունն արեցին. անցան գետը, որ արքայի ընտանիքը փոխադրեն և նրա աչքի առաջ բարին գործեն։ Մինչ արքան Հորդանան գետն էր անցնում, Գերայի որդի Սեմեին երեսնիվայր ընկավ արքայի առաջ։
քանի որ քո ծառան գիտի, որ մեղք է գործել, և այսօր ահավասիկ Հովսեփի ամբողջ տնից ես եմ առաջինը եկել՝ դիմավորելու իմ տեր արքային»։
Դավթի օրոք երեք տարի իրար հետևից սով եղավ, և Դավիթը դիմեց Տիրոջը։ Տերն ասաց. «Սավուղի և նրա տան արյունահեղության պատճառով է այս պատուհասը, որովհետև նա կոտորել է գաբավոնացիներին»։
և նրանց հանձնեց գաբավոնացիների ձեռքը, որոնք նրանց կախեցին լեռան վրա՝ Տիրոջ առաջ։ Նրանք յոթն էլ միասին զոհվեցին։ Նրանք մեռան հնձի առաջին օրերին, գարու հնձի սկզբում։
Ահա քեզ հետ է բավուրիմացի Հեմինի որդի Գերայի որդի Սեմեին։ Նա ծանր անեծքներով անիծել է ինձ այն օրը, երբ գնում էի Մաանայիմ։ Նա Հորդանան գետի ափին ինձ ընդառաջ եկավ, և ես, Տիրոջ անունով երդվելով, նրան ասացի. “Քեզ սրով չեմ սպանի”։
Երբ քեզ դիմեցի, դու ինձ լսեցիր Ըստ արդարության, ո՜վ իմ Աստված. Նեղությանս մեջ ինձ խաղաղեցրիր, Ողորմի՛ր ինձ, լսի՛ր իմ աղոթքը։
որովհետև սրբերի և մարգարեների արյունը թափեցին, դրա համար էլ արյուն խմել տվեցիր նրանց, որին արժանի էին»։
որպեսզի Հերոբոաղի յոթանասուն որդիներին հասած անիրավությունը նրա վրա գա, և նրանց արյունը հասնի իրենց եղբայր Աբիմելեքի վրա, որ նրանց կոտորեց, նաև Սյուքեմի բնակիչների վրա, որոնք զորացրել էին նրա ձեռքը, որ կոտորի իր եղբայրներին։