Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 16:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

7 Սեմեին, նրան անիծելով, այսպես էր ասում. «Դո՛ւրս եկ, դո՛ւրս եկ, արյունարբո՛ւ և անօրե՛ն մարդ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 Սեմեին իր անեծքում այսպես էր ասում. «Դո՛ւրս եկ, դո՛ւրս եկ, ո՛վ արյունահեղ մարդ, ո՛վ անպետք մարդ։

Տես գլուխը Պատճենել




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 16:7
16 Խաչաձեւ Հղումներ  

Եվ անօրենները չեն բնակվելու քո աչքերի առջև։ Անօրենություն գործողներին ատում ես դու,


եկան երկու անօրեններ, նստեցին նրա դիմաց և վկայեցին ամբողջ ժողովրդի առաջ Նաբոթի ապստամբության մասին ու ասացին. «Նաբոթն հայհոյեց Աստծուն և արքային»։ Դրանից հետո նրան քաղաքից դուրս հանեցին և քարկոծելով սպանեցին։


իսկ նրա դիմաց թող նստեն երկու անօրեն մարդիկ, որ վկայեն նրա մասին ու ասեն՝ “Դու հայհոյեցիր Աստծուն ու արքային”, և թող դուրս հանեն Նաբոթին ու քարկոծեն, մինչև որ մեռնի»։


Ինչո՞ւ Տիրոջ խոսքն անարգեցիր՝ նրա աչքի առաջ չարիք գործելով։ Դու սրով սպանեցիր քետացի Ուրիային և նրա կնոջը քեզ կնության առար. նրան սպանեցիր ամովնացիների սրով։


Եվ ողջ Իսրայելն այդ օրն իմացավ, որ արքայի հրամանով չի եղել Ների որդի Աբենների սպանությունը։


Արդ, տե՛ս ու իմացի՛ր, թե ի՛նչ ես անելու, քանի որ մեր տիրոջ ու իր ամբողջ տան վրա չարիք է հասել. նա այնպիսի դաժան մարդ է, որ նրա հետ խոսել չի լինի»։


Հեղի քահանայի որդիներն անզգամ էին և չէին երկյուղում Տիրոջից։


Եթե լսես քաղաքներից մեկում, որոնք Տերը՝ քո Աստվածը, բնակվելու համար տալու է քեզ,


և քարեր շպրտելով Դավթի ու ամենքի վրա, ովքեր Դավթի հետ էին։ Ամբողջ ժողովուրդն ու բոլոր քաջարիները կանգնած էին արքայի աջ ու ձախ կողմում։


քանի որ քո ծառան գիտի, որ մեղք է գործել, և այսօր ահավասիկ Հովսեփի ամբողջ տնից ես եմ առաջինը եկել՝ դիմավորելու իմ տեր արքային»։


Բոքորիի որդի հեմինացի Սաբեե անունով անօրեն մի մարդ հոխորտաց։ Նա, եղջերափող հնչեցնելով, ասաց. «Մենք ո՛չ Դավթի մոտ բաժին ունենք, ո՛չ էլ ժառանգություն՝ Հեսսեի որդու մոտ։ Ո՜վ Իսրայել, թող ամեն մարդ իր բնակավայրը գնա»։


Իմ թշնամիներն ամեն օր կոխոտեցին ինձ, Եվ շատերը բարձունքից մարտնչեցին իմ դեմ։


Տե՜ր, որքա՜ն շատացան ինձ նեղողները, Եվ շատերն իմ դեմ ելան։


Ցերեկով թերևս կերկյուղեմ, բայց հույսս Տիրոջ վրա կդնեմ,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ