Կայենն ասաց իր եղբայր Աբելին. «Արի գնանք դաշտ»։ Երբ նրանք դաշտ հասան, Կայենը հարձակվեց իր եղբայր Աբելի վրա և սպանեց նրան։
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 14:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քո աղախինը երկու որդի ուներ։ Երկուսը դաշտում կռվեցին, ու ոչ ոք չբաժանեց նրանց, և եղբայրներից մեկը մյուսին խփեց ու սպանեց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քո աղախինը երկու որդի ուներ. երկուսը կռիվ արին դաշտում, և նրանց բաժանող չկար, և մեկը զարկեց մյուսին ու սպանեց նրան։ |
Կայենն ասաց իր եղբայր Աբելին. «Արի գնանք դաշտ»։ Երբ նրանք դաշտ հասան, Կայենը հարձակվեց իր եղբայր Աբելի վրա և սպանեց նրան։
Նա պատվիրեց իր ծառաներին՝ ասելով. «Տեսե՛ք, երբ որ Ամովնը հարբի գինուց, և ես ձեզ ասեմ՝ “Խփե՛ք Ամովնին և սպանե՛ք նրան”, մի՛ վախեցեք. չէ՞ որ ես եմ ձեզ հրամայում։ Քաջասի՛րտ եղեք ու զորացե՛ք»։
Եվ Աբեսաղոմի զինվորներն Ամովնին արեցին այն, ինչ հրամայել էր Աբեսաղոմը։ Արքայի բոլոր որդիները ելան, և ամեն մեկն իր ջորին հեծնելով՝ փախավ։
Արքան ասաց նրան. «Ի՞նչ է եղել քեզ»։ Նա ասաց. «Ես մեծ տագնապի մեջ եմ։ Մի այրի կին եմ ես, ամուսինս մահացել է։
Ամբողջ ազգատոհմը վեր է կացել քո աղախնի դեմ՝ ասելով. “Իր եղբորը սպանողին հանձնի՛ր, որ նրան սպանենք իր եղբոր արյան փոխարեն և քո ժառանգորդին վերացնենք”։ Նրանք ուզում են հանգցնել իմ հույսի մնացած կայծը՝ իմ մարդու համար չթողնելով ո՛չ հետնորդ, ո՛չ էլ անուն երկրի երեսին»։
Հաջորդ օրը, տեսնելով, որ երկու եբրայեցիներ կռվում էին միմյանց հետ, անիրավողին ասաց. «Ինչո՞ւ ես հարվածում ընկերոջդ»։