Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 14:6 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ6 Քո աղախինը երկու որդի ուներ. երկուսը կռիվ արին դաշտում, և նրանց բաժանող չկար, և մեկը զարկեց մյուսին ու սպանեց նրան։ Տես գլուխըՆոր Էջմիածին Աստվածաշունչ6 Քո աղախինը երկու որդի ուներ։ Երկուսը դաշտում կռվեցին, ու ոչ ոք չբաժանեց նրանց, և եղբայրներից մեկը մյուսին խփեց ու սպանեց։ Տես գլուխը |
Ահա ամբողջ ազգատոհմը վեր է կացել քո աղախնի դեմ, և ասում են. “Տո՛ւր իր եղբորը սպանողին, որ մենք սպանենք նրան իր եղբոր անձի փոխարեն, որին նա սպանեց, և ժառանգին էլ վերացնենք”։ Նրանք ուզում են իմ այն կայծն էլ հանգցնել, որ մնացել է ինձ համար, չթողնելով իմ մարդու համար ո՛չ անուն և ո՛չ էլ հետնորդ երկրի երեսին»։