Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 13:29 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

29 Եվ Աբեսաղոմի զինվորներն Ամովնին արեցին այն, ինչ հրամայել էր Աբեսաղոմը։ Արքայի բոլոր որդիները ելան, և ամեն մեկն իր ջորին հեծնելով՝ փախավ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

29 Եվ Աբիսողոմի երիտասարդները Ամնոնին արեցին այն, ինչ հրամայել էր Աբիսողոմը. և թագավորի որդիները վեր կացան, ամեն մեկը հեծնեց իր ջորին և փախավ։

Տես գլուխը Պատճենել




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 13:29
13 Խաչաձեւ Հղումներ  

Արքան ասաց նրանց. «Ձեզ հետ վերցրե՛ք ձեր տիրոջ ծառաներին, իմ որդի Սողոմոնին իմ ջորու վրա նստեցրե՛ք և իջեցրե՛ք Գեհովն։


Աբեսաղոմը Դավթի ծառաների դեմ դուրս եկավ։ Աբեսաղոմն իր ջորին էր հեծել, և ջորին մի մեծ կաղնու թավ ճյուղերի տակը մտավ։ Նրա գլուխը կաղնու ճյուղերի մեջ խճճվեց, ու ինքը կախ ընկավ երկնքի ու երկրի միջև, իսկ ջորին նրա տակից անցավ գնաց։


Իրենց ձեռքերը պատրաստ են չարության։ Իշխանը պահանջում է, և դատավորը խաղաղության խոսքեր է ասում ըստ իր անձի ցանկության։


Թագավորը և նրա հետ բոլոր եղողները, որ ունկնդիր են անիրավ խոսքերի, անօրեններ են։


Իմ օրենքները պահե՛ք։ Չթողնես, որ քո անասունը այլ տեսակի անասունի հետ խառնակվի։ Նույն հողամասի վրա երկու տեսակի սերմեր մի՛ ցանիր։ Երկու տարբեր կտորներից խարդախորեն կարված հագուստները մի՛ հագիր։


Սեբեգովնի որդիներն են Այիեն և Օնանը։ Սա այն Օնանն է, որ անապատում աղբյուր գտավ, երբ արածեցնում էր իր հոր՝ Սեբեգովնի էշերը։


Մինչ նրանք ճանապարհին էին, գույժ հասավ Դավթին, թե Աբեսաղոմը կոտորել է արքայի բոլոր որդիներին և նրանցից ոչ ոքի կենդանի չի թողել։


Սադովկ քահանան, Նաթան մարգարեն, Հովիդայեի որդի Բանեան, քերեթիներն ու փելեթիները եկան և Սողոմոնին նստեցրին Դավիթ արքայի ջորու վրա և նրան տարան Գեհովն։


Արդ, սուրը հավիտյանս թող չհեռանա քո տնից այն բանի փոխարեն, որ ինձ անարգեցիր և քետացի Ուրիայի կնոջը քեզ կնության առար։


Քո աղախինը երկու որդի ուներ։ Երկուսը դաշտում կռվեցին, ու ոչ ոք չբաժանեց նրանց, և եղբայրներից մեկը մյուսին խփեց ու սպանեց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ