Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 14:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Կինն ասաց. «Թո՛ւյլ տուր, որ քո աղախինը մի խոսք ասի իր տեր արքային»։ Արքան ասաց. «Խոսի՛ր»։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Այն ժամանակ կինն ասաց. «Թող քո աղախինը մի խոսք էլ խոսի իր տեր թագավորի հետ»։ Եվ նա ասաց. «Խոսի՛ր»։

Տես գլուխը



Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 14:12
10 Խաչաձեւ Հղումներ  

Աբրահամը պատասխանեց՝ ասելով. «Հիմա համարձակվում եմ խոսել Տիրոջ հետ, թեև ես հող եմ և մոխիր։


Եվ ասաց. «Տե՛ր, գուցե բարկանա՞ս, եթե մեկ անգամ ևս խոսեմ. իսկ եթե այնտեղ տա՞սը գտնվեն»։ Եվ ասաց. «Կորստյան չեմ մատնի հանուն տասի»։


Հուդան, մոտենալով նրան, ասաց. «Աղաչում եմ, տե՛ր, թո՛ւյլ տուր, որ քո ծառան խոսի քո առաջ։ Մի՛ բարկացիր քո ծառայի վրա, որովհետև փարավոնից հետո դո՛ւ ես։


Կինն ասաց. «Թող արքան հիշի Տիրոջը՝ իր Աստծուն, որ չշատանան վրեժի համար արյուն թափողները և իմ որդուն չսպանեն»։ Դավիթն ասաց. «Կենդանի է Տերը. քո որդու գլխից մի մազ անգամ գետնին չի ընկնի»։


Կինն ասաց. «Ինչո՞ւ այդպիսի բան ես մտածում Աստծու ժողովրդի մասին, կամ թե արքայի՞ բերանից ելավ այն վնասաբեր խոսքը, որ արքան չվերադարձնի իրենից հեռացվածին,


Հովաբը մոտեցավ նրան, ու կինն ասաց. «Դո՞ւ ես Հովաբը»։ Նա ասաց. «Ես եմ»։ Կինն ասաց նրան. «Լսի՛ր քո աղախնի խոսքերը»։ Հովաբն ասաց. «Ես եկել եմ լսելու»։


«Ես խոսքեր ունեմ քեզ ասելու»։ Բերսաբեեն ասաց. «Խոսի՛ր»։


Արդար ես դու, Տե՛ր, և քո առջև խնդրանք պիտի դնեմ ու իմ իրավունքի մասին խոսեմ. ինչպե՞ս է, որ ամբարիշտների բռնած գործերը հաջողվում են, և բոլոր նրանք, ովքեր արհամարհում են ու անարգում, երջանիկ դարձան։


Ագրիպպասը Պողոսին ասաց. «Թույլատրված է, որ քո մասին խոսես»։ Այդ ժամանակ Պողոսը, ձեռքը երկարելով, պատասխանեց.


և նրա ոտքերն ընկնելով՝ ասաց. «Մեղքն ինձ վրա լինի, տե՛ր, բայց թող քո աղախինը խոսի քեզ հետ, և դու լսի՛ր քո աղախնի խոսքերը։