Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 14:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ11 Կինն ասաց. «Թող արքան հիշի Տիրոջը՝ իր Աստծուն, որ չշատանան վրեժի համար արյուն թափողները և իմ որդուն չսպանեն»։ Դավիթն ասաց. «Կենդանի է Տերը. քո որդու գլխից մի մազ անգամ գետնին չի ընկնի»։ Տես գլուխըՆոր վերանայված Արարատ Աստվածաշունչ11 Կինն ասաց. «Աղաչում եմ, թող թագավորը հիշի իր Տեր Աստծուն, որ ապականելու համար չշատանան արյան վրեժխնդիրները և չսպանեն իմ որդուն»։ Եվ թագավորն ասաց. «Կենդանի է Տերը, որ քո որդու գլխից մի մազ էլ գետին չի ընկնի»։ Տես գլուխը |
Ժողովուրդն ասաց Սավուղին. «Քավ լիցի, այսօր մահապատժի թող չենթարկվի նա, ով Իսրայելին այս մեծ փրկությունը պարգևեց։ Կենդանի է Տերը, նրա գլխի մեկ մազն անգամ գետնին չի ընկնելու, քանի որ Աստծու ժողովուրդը գործեց այս մեղքերը»։ Եվ այդ օրը ժողովուրդը Հովնաթանի համար աղոթքով դիմեց Տիրոջը, և նա մահապատժի չենթարկվեց։