Ագիթի որդի Ադոնիան, Սողոմոնի մայր Բերսաբեեի մոտ գալով, խոնարհվեց նրա առաջ։ Բերսաբեեն հարցրեց. «Բարի՞ նպատակով ես գալիս մոտս»։ Ադոնիան ասաց. «Բարի նպատակով»։ Եվ ավելացրեց.
Ադոնիան ասաց նրան. «Դու ինքդ էլ գիտես, որ իմն էր թագավորությունը, և ամբողջ Իսրայելն իր հայացքն ինձ էր ուղղել որպես թագավորի, սակայն ոչ թե ես արժանացա թագավորության, այլ իմ եղբայրը, քանզի Աստծուց տրվեց նրան։