Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 44:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

18 Հուդան, մոտենալով նրան, ասաց. «Աղաչում եմ, տե՛ր, թո՛ւյլ տուր, որ քո ծառան խոսի քո առաջ։ Մի՛ բարկացիր քո ծառայի վրա, որովհետև փարավոնից հետո դո՛ւ ես։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

18 Հուդան մոտեցավ նրան և ասաց. «Ո՜հ, տե՛ր իմ, խնդրեմ, թող քո ծառան մի խոսք ասի իմ տիրոջ ականջին, և թող քո բարկությունը չբորբոքվի ծառայիդ դեմ, որովհետև դու փարավոնի պես ես։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 44:18
19 Խաչաձեւ Հղումներ  

Ահարոնն ասաց Մովսեսին. «Մի՛ զայրացիր, տե՛ր իմ, որովհետև դու ինքդ էլ գիտես քո ժողովրդի մոլուցքը։


Դու կլինես իմ տան կառավարիչը, և քո հրամանին կհնազանդվի իմ ողջ ժողովուրդը։ Ես քեզնից բարձր կլինեմ միայն իմ գահով»։


Եվ ասաց. «Տե՛ր, մի՞թե կբարկանաս, եթե շարունակեմ խոսել. իսկ եթե այնտեղ երեսո՞ւնը գտնվեն»։ Եվ ասաց. «Կորստյան չեմ մատնի, եթե այնտեղ երեսունը գտնվեն»։


Փարավոնն ասաց Հովսեփին. «Ես եմ փարավոնը. առանց քո թույլտվության եգիպտացիների ողջ երկրում ոչ ոք չի բարձրացնի իր ձեռքը կամ ոտքը»։


Եվ ասաց. «Տե՛ր, գուցե բարկանա՞ս, եթե մեկ անգամ ևս խոսեմ. իսկ եթե այնտեղ տա՞սը գտնվեն»։ Եվ ասաց. «Կորստյան չեմ մատնի հանուն տասի»։


Ո՛վ եղբայրներ, Դավիթ նախահոր մասին պետք է վստահությամբ ասել ձեզ, որ և՛ մեռավ, և՛ թաղվեց, ու նրա գերեզմանը կա մեր մեջ մինչև այսօր.


Հայրը ոչ մեկին չի դատում, այլ ամեն դատաստան տվել է իր Որդուն,


Թագավորի սպառնալիքը նման է առյուծի մռնչյունի, իսկ նրա զվարթությունը՝ խոտի վրա կաթած ցողի։


Տե՛ր, Աստվա՛ծ զորությունների, մինչև ե՞րբ պիտի բարկանաս Քո ծառաների աղոթքների վրա։


Ակա՛նջ դիր, Հո՛բ, լսի՛ր ինձ, կտրի՛ր ձայնդ, ու ես կխոսեմ։


Կինն ասաց. «Թո՛ւյլ տուր, որ քո աղախինը մի խոսք ասի իր տեր արքային»։ Արքան ասաց. «Խոսի՛ր»։


Տեսա, իբր դաշտում հասկերի խուրձ էինք կապում։ Իմ խուրձը հանկարծակի բարձրացավ և ուղիղ կանգնեց, իսկ ձեր խրձերը թեքվեցին ու երկրպագեցին իմ խրձին»։


Եղբայրները նրան ասացին. «Մի՞թե մեր թագավորը պիտի լինես կամ մեզ տե՞ր պիտի դառնաս»։ Եվ սկսեցին ավելի ատել նրան նրա երազների ու խոսքերի պատճառով։


Իսկ Հովսեփն ասաց. «Քա՛վ լիցի, ես այդպիսի բան չեմ անի։ Այն մարդը, որի մոտ գտնվել է սկիհը, նա՛ թող լինի իմ ծառան, իսկ դուք հանգիստ գնացե՛ք ձեր հոր մոտ»։


Նրանց ասաց. «Լսե՛ք իմ տեսած երազը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ