Իսրայելի՜ դուստրեր, լա՛ց եղեք Սավուղի վրա, լա՛ց եղեք նրա վրա, ով ձեզ զարդարուն կարմիր զգեստներ էր հագցնում, ձեր հագուստների վրա ոսկե զարդեր էր գցում։
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 1:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սավուղն ու Հովնաթանը միմյանց սիրելի էին, գեղեցիկ ու վայելուչ, իրենց կենդանության ժամանակ անբաժան էին միմյանցից, իրենց մահվան ժամանակ էլ իրարից չբաժանվեցին։ Արծիվներից ավելի թեթևաշարժ էին, առյուծներից ավելի զորեղ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սավուղն ու Հովնաթանը՝ Շատ սիրելի և հաճելի իրենց կենդանության ժամանակ, Իրենց մահվան ժամանակ էլ չբաժանվեցին իրարից. Արծիվներից ավելի թեթևաշարժ Եվ առյուծներից ավելի հզոր էին։ |
Իսրայելի՜ դուստրեր, լա՛ց եղեք Սավուղի վրա, լա՛ց եղեք նրա վրա, ով ձեզ զարդարուն կարմիր զգեստներ էր հագցնում, ձեր հագուստների վրա ոսկե զարդեր էր գցում։
Այնտեղ էին Շարուհիի երեք որդիները՝ Հովաբը, Աբեսսան և Ասայելը։ Ասայելը դաշտի այծյամի պես թեթևաքայլ էր։
Բազում գործեր կատարած կաբեեղացի մի զորավոր մարդու՝ Հովիդայեի որդի Բանեան սպանել էր մովաբացի Արիելի երկու որդիներին։ Նա, ձյունոտ մի օր փոսի մեջ իջնելով, առյուծ էր սպանել։
Գաղաադից հեռանալով՝ անապատից Դավթի մոտ եկան քաջազուն մարդիկ, որոնք ռազմիկներ լինելով՝ զինված էին վահաններով ու տեգերով։ Նրանց դեմքը նման էր առյուծի դեմքի, իսկ արագաշարժությամբ նման էին լեռնային այծյամների։
առյուծի կորյունը, որ հզոր է բոլոր անասուններից, չի վախենում և թիկունք չի դարձնում անասուններին,
Քացրությամբ է լի ու ամբողջովին ցանկալի է կոկորդը նրա։ Այսպիսին է եղբորորդին իմ, այսպիսին է մերձավորն իմ, դուստրե՛ր Երուսաղեմի։
Ահա նա ելնելու է որպես ամպ. նրա կառքերը նման են մրրիկի, նրա երիվարներն ավելի արագընթաց են, քան արծիվները։ Վա՜յ մեզ, որ թշվառացանք։
Լեռների վրա մեզ հալածողները թեթևաշարժ են. նրանք, ինչպես երկնային արծիվներ, ճախրեցին բարձր լեռների վրա և անապատում դարան մտած՝ պաշարեցին մեզ։
Քո դեմ կհանի մի ազգ, հեռու վայրերից՝ երկրի ծագերից, նման խոյացող արծվի, ազգ, որի լեզուն չես հասկանա։
Յոթերորդ օրը՝ արևամուտից առաջ, քաղաքի մարդիկ ասացին Սամփսոնին. «Ի՞նչն է մեղրից քաղցր և ի՞նչն է առյուծից հզոր»։ Սամփսոնը նրանց ասաց. «Եթե դուք իմ երինջով չհերկեիք, իմ հանելուկի պատասխանը չէիք գտնի»։
Երբ Դավիթը Սավուղի հետ խոսակցությունը վերջացրեց, Հովնաթանը հոգով կապվեց Դավթին։ Հովնաթանը նրան իր անձի պես սիրեց։
Հովնաթանը նրան ասաց. «Բնավ, դու չպիտի մեռնես։ Հայրս ոչ մի մեծ կամ փոքր գործ չի բռնում առանց ինձ հայտնելու, և ինչպե՞ս կարող է հայրս այդ բանն ինձնից թաքցնել։ Այդպիսի բան չկա»։