Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 1:23 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

23 Սավուղն ու Հովնաթանը՝ Շատ սիրելի և հաճելի իրենց կենդանության ժամանակ, Իրենց մահվան ժամանակ էլ չբաժանվեցին իրարից. Արծիվներից ավելի թեթևաշարժ Եվ առյուծներից ավելի հզոր էին։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

23 Սավուղն ու Հովնաթանը միմյանց սիրելի էին, գեղեցիկ ու վայելուչ, իրենց կենդանության ժամանակ անբաժան էին միմյանցից, իրենց մահվան ժամանակ էլ իրարից չբաժանվեցին։ Արծիվներից ավելի թեթևաշարժ էին, առյուծներից ավելի զորեղ։

Տես գլուխը Պատճենել




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 1:23
14 Խաչաձեւ Հղումներ  

Ահա նա բարձրանում է ամպերի պես, և նրա կառքերը փոթորկի պես են, արծիվներից արագընթաց են նրա ձիերը։ Վա՜յ մեզ, որ կործանվենք։


Եվ քաղաքի մարդիկ յոթերորդ օրը՝ արեգակի մայր մտնելուց առաջ, նրան ասացին. «Ի՞նչն է անուշ մեղրից, և ի՞նչը՝ հզոր առյուծից»։ Եվ նա ասաց նրանց. «Եթե դուք իմ երինջով չհերկեիք, իմ հանելուկը չէիք գտնի»։


Մեր հալածիչները երկնքի արծիվներից արագաշարժ են. մեզ հալածեցին սարերի վրա, մեզ համար անապատում դարան սարքեցին։


Առյուծը, որ գազանների զորավորն է և ոչ մի բանի երեսից չի շրջվում,


Սեզից շինված նավերի պես անցան, որսի վրա հարձակվող արծվի պես։


Երբ Սավուղի հետ խոսելը վերջացրեց, Հովնաթանը սրտով կապվեց Դավթի սրտին. և Հովնաթանը իր անձի պես սիրեց նրան։


Տերը հեռվից՝ երկրի ծայրից, արծվի թռիչքի նման քեզ վրա մի ազգ կհանի, մի ազգ, որի լեզուն դու չես հասկանա,


Գադյաններից ոմանք, բաժանվելով, Դավթի մոտ՝ անապատում գտնվող բերդը գնացին, քաջազուն մարդիկ, պատերազմող, վահան և նիզակ գործածող զինվորներ, որոնց դեմքը նման էր առյուծի դեմքի, և որոնք արագաշարժ էին, ինչպես այծյամները լեռների վրա։


Բանեան, որը կաբեսելացի մի եռանդուն ու գործունյա մարդու՝ Հովիադայի որդին էր, սպանեց Մովաբի երկու կտրիճ մարդկանց։ Նա նաև ձյան ժամանակ իջավ մի գուբի մեջ և սպանեց առյուծին։


Եվ Հովնաթանն ասաց նրան. «Քա՛վ լիցի, դու չպիտի մեռնես. ահա իմ հայրն առանց ինձ հայտնելու ոչ մի մեծ կամ փոքր գործ չի անում. և իմ հայրն ինչո՞ւ պիտի այդ բանը ծածկի ինձանից. այդպիսի բան չկա»։


Այնտեղ էին Շարուհեայի երեք որդիները՝ Հովաբը, Աբեսսան և Ասայելը։ Եվ Ասայելը դաշտի այծյամի նման թեթև ոտք ուներ։


Իսրայելի՛ աղջիկներ, լացե՛ք Սավուղի համար, Որ ձեզ վայելուչ կարմիր էր հագցնում Եվ ոսկե զարդեր դնում ձեր հանդերձների վրա։


Նրա քիմքը քաղցր է, և նա ինքն ամբողջովին ցանկալի է. ահա իմ սիրեկանը և ահա իմ ընկերը, ո՛վ Երուսաղեմի աղջիկներ»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ