ԱՌԱԿՆԵՐ 9:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Առաքեց իր ծառաներին՝ կանչելու բարձր ձայնով իր հացկերույթին, և ասաց. Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա ուղարկեց իր աղախիններին՝ քաղաքի բարձր տեղերի գլխին կանչելու. |
Դրա համար Աստծու իմաստությունն ասաց. “Նրանց մեջ մարգարեներ և առաքյալներ կուղարկեմ, և նրանցից ոմանց պիտի սպանեն և հալածեն”,
Եվ ընթրիքի ժամին իր ծառային ուղարկեց՝ կանչելու հրավիրվածներին, թե՝ “Եկե՛ք, որովհետև ահա ամեն բան պատրաստ է”։
Հիսուսը նրան պատասխանեց. «Ես բացահայտ խոսեցի աշխարհում. ես միշտ տաճարում ու ժողովարանում եմ ուսուցանել, որտեղ հավաքվում էին բոլոր հրեաները. ծածուկ ոչինչ չեմ խոսել։
Մեծ տոնի վերջին օրը Հիսուսը կանգնած էր, աղաղակում էր և ասում. «Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա և խմի։
կամ ինչպե՞ս կքարոզեին, եթե չառաքվեցին։ Ինչպես որ գրված է. «Որքա՜ն գեղեցիկ են ոտքերն ավետարանիչների, որ խաղաղության ու բարության ավետիսն են տալիս» (հմմտ. Ես. 52.7)։