Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ղուկաս 11:49 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

49 Դրա համար Աստծու իմաստությունն ասաց. “Նրանց մեջ մարգարեներ և առաքյալներ կուղարկեմ, և նրանցից ոմանց պիտի սպանեն և հալածեն”,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

49 Դրա համար Աստծու իմաստությունն ասել է. "Նրանց մոտ մարգարեներ ու առաքյալներ կուղարկեմ, և նրանցից ոմանց պիտի սպանեն ու հալածեն",

Տես գլուխը Պատճենել




Ղուկաս 11:49
27 Խաչաձեւ Հղումներ  

Որովհետև դուք նրա շնորհիվ եք Քրիստոս Հիսուսի մեջ, որ Աստծու կողմից մեզ համար դարձավ իմաստություն, արդարություն, սրբություն և փրկություն,


որի մեջ պահված են գիտության ու իմաստության բոլոր գանձերը։


Նա ոմանց կարգեց առաքյալ, ոմանց՝ մարգարե, ոմանց՝ ավետարանիչ, ոմանց՝ հովիվ ու ուսուցանող՝


բայց նույն հրեաների և հեթանոսների միջից կանչվածների համար Քրիստոս Աստծու զորությունն ու Աստծու իմաստությունն է.


Իսկ երբ թափվում էր քո վկայի՝ Ստեփանոսի արյունը, ես ինքս նրա մոտ էի կանգնել և համաձայն էի նրա սպանությանը, ավելին, նրան սպանողների հագուստներն էի պահում”։


Իսկ Սողոսը եկեղեցուն մեծ վնաս էր հասցնում. տնից տուն էր մտնում, դուրս էր քաշում տղամարդկանց և կանանց ու մատնում բանտարկության։


Նրանք, բարձրաձայն աղաղակելով, փակեցին իրենց ականջները և բոլորը միասին նետվեցին Ստեփանոսի վրա։


Բայց ձեզ վրա Սուրբ Հոգու իջնելով զորություն կստանաք և Երուսաղեմում, Սամարիայում ու աշխարհի բոլոր ծագերում ինձ վկաներ կլինեք»։


Ժողովարաններից դուրս պիտի հանեն ձեզ. մինչև իսկ ժամանակը պիտի գա, երբ ով սպանի ձեզ, պիտի համարի, թե Աստծուն պաշտամունք է մատուցում։


և նրա անունով ապաշխարություն ու մեղքերի թողություն քարոզվեր բոլոր ազգերի մեջ՝ Երուսաղեմից սկսած։


իսկ ուրիշներն էլ բռնեցին նրա ծառաներին, խոշտանգեցին և սպանեցին։


այն օրից սկսած, երբ նրանց հայրերը դուրս եկան եգիպտացիների երկրից։ Ու ես ձեզ մոտ ուղարկեցի իմ բոլոր ծառաներին՝ մարգարեներին, ուղարկեցի ամեն օր, առավոտ կանուխ։


Դրանով վկայում եք, որ կամակից եք ձեր հայրերի գործերին, որովհետև նրանք կոտորեցին մարգարեներին, իսկ դուք նրանց գերեզմաններ եք շինում։


Այդ օրերին Երուսաղեմից մարգարեներ իջան Անտիոք։


որովհետև սրբերի և մարգարեների արյունը թափեցին, դրա համար էլ արյուն խմել տվեցիր նրանց, որին արժանի էին»։


Երկի՛նք, սո՛ւրբ առաքյալներ և մարգարենե՛ր, ուրախացե՛ք դրա վրա, քանի որ Աստված դրա հանդեպ ձեր դատաստանը տեսավ»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ