ԱՌԱԿՆԵՐ 9:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ չգիտի, որ երկրածինները պիտի կորչեն իր մոտ, և դժոխքի խորքերը պիտի հասնեն։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց նա չգիտի, որ այնտեղ ուրվականներն են, և նրա հրավիրյալները՝ դժոխքի անդունդներում։ |
Իմաստության սկիզբը երկյուղն է Տիրոջից, Իմաստությունը բարիք է նրանով առաջնորդվողների համար։ Բարեպաշտությունն առ Աստված սկիզբն է զգոնության, Իսկ ամբարիշտները մերժում են իմաստությունն ու խրատը։
որովհետև նրա ոտքերը դեպի մահ են տանում, նրա քայլերը՝ դեպի դժոխք, հաստատուն չեն նրա հետքերը,
քանզի պոռնիկ կնոջ գինը մի նկանակ հացի չափ է, որովհետև չար կինը պատվական մարդկանց հոգիներն է որսում։
Այս կամեցողները մոռացության են տվել այն, որ ի սկզբանե երկինքն էր, և երկիրը՝ ջրերից. ջրերը հաստատ են մնում Աստծու խոսքով.