17 «Թաքուն կերած հացը համով է, գողացված ջուրը քաղցր է խմվում»։
17 «Գողացված ջրերը քաղցր են լինում, թաքուն ուտվող հացը՝ ախորժելի»։
Խաբեության հացը քաղցր է թվում մարդուն, նրա բերանը խիճով պիտի լցվի։
Այդպես է նաև շնացող կնոջ ճանապարհը. երբ որևէ բան է անում, լվացվում է և ասում. «Ոչինչ չեմ արել»։
որովհետև այն, ինչ նրանք ծածուկ անում են, այդ մասին խոսելն արդեն ամոթ է։
Պատվիրանը մեղքի պատճառ դարձավ, իմ մեջ ամեն տեսակ ցանկություն առաջացրեց, որովհետև առանց Օրենքի մեղքը մեռած է։
Եվ կինը տեսավ, որ ծառի պտուղը լավ է ուտելու համար, հաճելի աչքերին՝ նայելու համար և գրավիչ՝ տեսնելու համար, վերցրեց նրա պտղից, կերավ և տվեց իր ամուսնուն, որ իր հետ էր, և կերան։
Թող քո ջրերը բխեն քո աղբյուրից, և քո հրապարակը թող հոսեն քո ջրերը։
Քո ջրի աղբյուրը թող առանձի՛ն լինի, և ուրա՛խ եղիր քո երիտասարդ օրերի կնոջ հետ,