Իմաստությունը թանկագին քարերից լավ է, և ոչ մի թանկարժեք բան չարժե նրան։
Որովհետև իմաստությունը գոհարներից լավ է, և բոլոր ցանկալի բաները չեն կարող հավասարվել նրան»։
Տե՛ր, պահպանի՛ր թագավորին Եվ լսի՛ր մեզ այն օրը, երբ աղոթենք քեզ։
Իմաստությունը ավելի ցանկալի է, քան ոսկին, Զգոնությունը ավելի ցանկալի է, քան արծաթը։
Կա ոսկի և բազում արտեր, բայց իմաստուն շուրթերն են պատվական անոթ։
Եթե առաքինի կին գտնվի, բոլոր պատվական քարերից թանկագին կլինի։
Իմաստությունը ժառանգության հետ լավ է և առավելություն՝ արեգակը տեսնողների համար։
Ի՞նչ օգուտ կունենա մարդ, եթե ամբողջ աշխարհը շահի, բայց իր կյանքը վնասի։ Կամ մարդ ի՞նչ փրկագին կարող է տալ իր կյանքի դիմաց։
ո՛չ էլ ծովի մյուս ափին, որ ասես. “Ո՞վ պիտի անցնի ծովի մյուս կողմը, որ մեզ համար վերցնի դրանք, մեզ համար կարդա, և մենք կատարենք”։