Վերցրեց կարագ, կաթ ու եփված հորթը և դրեց նրանց առաջ։ Նրանք կերան, մինչ ինքը կանգնած էր նրանց առաջ՝ ծառի տակ։
ԱՌԱԿՆԵՐ 30:33 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Կթի՛ր կաթը, և յուղ կդառնա, իսկ եթե պտուկներն ուժեղ ճմլես, արյուն կգա։ Իսկ եթե ձգձգես խոսքը, դատաստան ու կռիվ դուրս կգա։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև կաթի հարելուց կարագ դուրս կգա, քիթը ճմլելուց արյուն դուրս կգա, և բարկությունը գրգռելուց վեճ դուրս կգա։ |
Վերցրեց կարագ, կաթ ու եփված հորթը և դրեց նրանց առաջ։ Նրանք կերան, մինչ ինքը կանգնած էր նրանց առաջ՝ ծառի տակ։
Ատելություն է գրգռում հակառակությունը, բայց սերը պարուրում է նրանց, ովքեր չեն հակառակվում։
Խաբեբա մարդը չարիքներ է նյութում, չարությամբ նենգության լապտերներ է բորբոքում և բարեկամներին բաժանում է իրարից։
Խոսքի իշխանությունն արդարության սկիզբն է, իսկ հակառակությունն ու կռիվը առաջնորդում են չքավորության։
Անզգամ մարդը հակառակություն է փորում. հեզ մարդը դադարեցնում է մեղքերը, իսկ բարկասիրտ մարդը խորացնում է մեղքերը։