իսկ այս քարը, որ իբրև կոթող կանգնեցրի, թող ինձ համար Աստծու տուն լինի։ Եվ այն ամենից, Տե՛ր, ինչ կտաս ինձ, քեզ տասանորդ կտամ»։
ԱՌԱԿՆԵՐ 3:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քո արդար վաստակից Տիրոջը պատվի՛ր և քո արդար արմտիքից պտո՛ւղ հանիր նրան, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տիրոջը պատվի՛ր քո ունեցվածքից և քո բոլոր բերքերի երախայրիքից։ |
իսկ այս քարը, որ իբրև կոթող կանգնեցրի, թող ինձ համար Աստծու տուն լինի։ Եվ այն ամենից, Տե՛ր, ինչ կտաս ինձ, քեզ տասանորդ կտամ»։
և Ազարիա քահանան՝ Սադովկի տան իշխանը, ասաց նրան. «Այն բանից հետո, երբ սկսեցին երախայրիքները բերել Տիրոջ տունը, մենք կերանք, խմեցինք և թողեցինք այդ մնացորդը։ Քանի որ Ամենակալ Տերն օրհնեց իր այդ ժողովրդին, ահա այսքան շատ մնացորդ է ավելացել»։
Ամեն գործի մեջ, որ ձեռնարկեց թե՛ Տիրոջ տանը ծառայելիս, թե՛ Տիրոջ օրենքն ու պատվիրանը կատարելիս, իր ամբողջ սրտով փնտրեց Աստծուն, կատարեց և հաջողություն ունեցավ։
Նույն կերպ կվարվես քո արջառի, ոչխարի ու էշի հետ։ Դրանք յոթ օր թող մնան իրենց մոր մոտ, իսկ ութերորդ օրը դրանք կնվիրաբերես ինձ։
Կկատարես ամառվա քո առաջին բերքը քաղելու տոնը, ինչ էլ ցանած լինես քո հանդում։ Տոն կկատարես նաև տարվա վերջում, երբ հանդից հավաքած կլինես քո բերքը։
Ողջակեզների ոչխարներ չմատուցեցիր ինձ և ոչ էլ քո զոհերով փառավորեցիր ինձ. քո ընծաներով չծառայեցիր ինձ, և ոչ էլ ես նեղություն պատճառեցի քեզ՝ ծախսել տալով քո կնդրուկները։
Հինգերորդ տարին կարող եք ուտել դրա պտուղը։ Այդ տարուց սկսած այդ բերքը կլինի ձեզ եկամուտ։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։
ձեր առաջին խմորից Տիրոջը որպես հաս հաց կտանեք, այն կհատկացնեք Տիրոջը կալից ստացվածի հասի պես։ Այդպես էլ այն առանձնացրեք
Ամեն կիրակի ձեզնից յուրաքանչյուրը թող մի կողմ դնի այն խնայողությունը, որ կարողացել է հավաքել,
Եվ այն կուտի ղևտացին, որովհետև նա ո՛չ բաժին ունի, ո՛չ էլ ժառանգություն, կուտի եկվորը, որբն ու այրին, կուտեն ու կկշտանան, և Տերը՝ քո Աստվածը, կօրհնի քո բոլոր գործերը»։