Եվ եթե ընթանաս իմ ճանապարհով, կատարես իմ հրամաններն ու պատվիրանները, ինչպես ընթացել էր քո հայր Դավիթը, ապա քո կյանքի օրերը կերկարեցնեմ»։
ԱՌԱԿՆԵՐ 3:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ որ երկարեն կյանքիդ օրերը և տարիները քո կենդանության և քեզ խաղաղություն ավելացնեն։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև նրանք երկար օրեր, կենդանության տարիներ և բարգավաճում կավելացնեն քեզ համար։ |
Եվ եթե ընթանաս իմ ճանապարհով, կատարես իմ հրամաններն ու պատվիրանները, ինչպես ընթացել էր քո հայր Դավիթը, ապա քո կյանքի օրերը կերկարեցնեմ»։
Գերեզման ես իջնելու ժամանակին հնձված հասուն ցորենի պես, կամ ինչպես ժամանակին մեկտեղված կալի շեղջը։
Լսի՛ր, որդյա՛կ, և ընդունի՛ր իմ խոսքերը, և քո կյանքի տարիները կբազմանան, և կավելանան քո կյանքի ճանապարհները։
որոնք ուսուցանում էին ինձ և ասում. «Մեր խոսքը թող հաստատվի քո սրտում, պահի՛ր մեր պատվիրանները և ապրի՛ր,
Արդարության գործերը խաղաղությամբ պիտի կատարվեն, արդարությունն անդորրություն պիտի հաստատի, հույս ունեցողները հավիտյան պիտի մնան։
որովհետև Աստծու արքայությունը ուտելիք ու ըմպելիք չէ, այլ արդարություն, խաղաղություն և խնդություն Սուրբ Հոգով.
Հույսի Աստված թող ձեզ լցնի ամբողջական ուրախությամբ ու խաղաղությամբ, որպեսզի Սուրբ Հոգու զորությամբ հույսով առատանաք։
որպեսզի ձեր կյանքը երկար լինի, ինչպես նաև ձեր որդիների կյանքը այն երկրի վրա, որ Տերը երդվել է ձեր հայրերին՝ տալու ձեզ, այնքան ժամանակ, որքան որ երկինքը կլինի երկրի վրա։
Հետևե՛ք, որ դրանք գործադրեք այնպես, ինչպես պատվիրել է քեզ Տերը՝ քո Աստվածը։ Չշեղվեք ո՛չ աջ, ո՛չ ձախ։
որովհետև մարմնի մարզումը քիչ բանի համար է օգտակար, մինչդեռ աստվածապաշտությունն օգտակար է ամեն ինչի համար. այն ունի ավետիսը կյանքի՝ թե՛ այս և թե՛ հանդերձյալ։