Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 3:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 Եվ եթե ընթանաս իմ ճանապարհով, կատարես իմ հրամաններն ու պատվիրանները, ինչպես ընթացել էր քո հայր Դավիթը, ապա քո կյանքի օրերը կերկարեցնեմ»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 Եվ եթե հնազանդվես ինձ և իմ կանոններին ու պատվիրաններին հետևես, ինչպես քո հայր Դավիթը հնազանդվեց, ապա ես պիտի երկարացնեմ քո կյանքի օրերը»։

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 3:14
25 Խաչաձեւ Հղումներ  

որ երկարեն կյանքիդ օրերը և տարիները քո կենդանության և քեզ խաղաղություն ավելացնեն։


որպեսզի ավետեն. «Ուղիղ է Տերը՝ իմ Աստված, Եվ նրա մեջ անիրավություն չկա»։


«Այսպես է ասում Ամենակալ Տերը. “Եթե իմ ճանապարհներով գնաս և իմ հրամանները պահես, դու կդատես իմ տունը, և եթե պահես իմ գավիթները, քեզ կտամ, որ շրջեն դրանց մեջ, որ կանգնած են ահա։


քանի որ Դավիթն իր ամբողջ կյանքի ընթացքում ուղիղ էր ընթացել Տիրոջ առջև, չէր շեղվել այն ուղուց, որ պատվիրել էր իրեն, բացի քետացի Ուրիայի հետ կատարված դեպքից։


Որովհետև նրա աջ ձեռքում երկար օրեր և կյանքի տարիներ կան, իսկ ձախ ձեռքում՝ փառք և մեծություն։


Նա արեց այն, ինչ ուղիղ էր Տիրոջ առջև. գնաց իր նախահայր Դավթի ճանապարհներով՝ չխոտորվելով ո՛չ աջ, ո՛չ ձախ։


Սողոմոնն ասաց. «Դու մեծ ողորմություն արեցիր իմ հայր Դավթին, և նա քո առջև ընթացավ ճշմարտությամբ, արդարությամբ ու սրտի մաքրությամբ, և դու պահեցիր նրա համար այս մեծ ողորմությունը. նրա որդուն նստեցրիր նրա գահին, ինչպես որ այսօր է։


Եվ երբ նրան փոխեց, նրանց համար մեջտեղ բերեց Դավթին՝ որպես թագավորի, որի մասին և վկայելով՝ ասաց. “Գտա Հեսսեի որդի Դավթին՝ իմ սրտով մի մարդու, որը պիտի կատարի իմ ամբողջ կամքը” (Սաղ. 88(89).21)։


Սրբերի մեջ ես ապրում դու Եվ գովերգվում Իսրայելում։


Եվ դու, որդի՛ իմ Սողոմոն, ճանաչի՛ր քո հայրերի Աստծուն, ծառայի՛ր նրան ամբողջ սրտով ու հոժար մտքով, քանզի Տերը քննում է ամեն սիրտ և գիտի բոլոր մտածումները. եթե փնտրես նրան, նա կգտնվի քեզ համար, իսկ եթե թողնես նրան, քեզ իսպառ կլքի։


Պատվի՛ր քո հորն ու քո մորը, ինչպես պատվիրել է քեզ Տերը՝ քո Աստվածը, որպեսզի բարիքի արժանանաս, և երկար ապրես այն երկրի վրա, որ Տերը՝ քո Աստվածը, տալու է քեզ։


որովհետև մարմնի մարզումը քիչ բանի համար է օգտակար, մինչդեռ աստվածապաշտությունն օգտակար է ամեն ինչի համար. այն ունի ավետիսը կյանքի՝ թե՛ այս և թե՛ հանդերձյալ։


Եզեկիան արեց այն, ինչ ուղիղ էր Տիրոջ առաջ, ինչպես որ իր նախահայր Դավիթն էր արել։


Սողոմոնը, հնազանդվելով իր հայր Դավթի հորդորներին, սիրեց Տիրոջը, բայց ինքն էլ էր բարձունքներում զոհեր մատուցում ու խունկ ծխում։


Ճշգրիտ ու արդար կշռաքարեր պետք է ունենաս, նաև ճշգրիտ ու արդար չափ, որպեսզի երկար ապրես այն երկրում, որ Տերը՝ քո Աստվածը, իբրև ժառանգություն տալու է քեզ,


Գնացե՛ք այն ճանապարհով, որ պատվիրել է ձեզ Տերը՝ մեր Աստվածը, որպեսզի տեղավորի ձեզ ու բարիք գործի ձեզ համար, և դուք երկար ապրեք այն երկրում, որ ստանալու եք իբրև ժառանգություն»։


Բայց ես թագավորությունը չխլեցի նրա ձեռքից, այլ թույլ տվեցի, որ նա թագավորի իր կյանքի բոլոր օրերում հանուն իմ ծառա Դավթի, որին ընտրեցի, և որը պահեց իմ պատվիրաններն ու իմ օրենքները։


Նրա թագավորությունը հավիտյան հաստատուն կդարձնեմ, եթե շարունակի պահել իմ պատվիրաններն ու օրենքները, ինչպես որ այսօր է”։


Քե՛զ հուսացին մեր հայրերը, Քեզ հուսացին, և փրկեցիր նրանց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ