ԱՌԱԿՆԵՐ 29:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Անօրեն մարդիկ քաղաքը մատնում են հրո ճարակի, իսկ իմաստունները վանում են բարկությունը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ծաղր անող մարդիկ քաղաք կբռնկեցնեն, բայց իմաստունները բարկությունը կկասեցնեն։ |
Բարկությունը կործանում է իմաստուններին։ Քաղցր պատասխանը մեղմացնում է սրտմտությունը, իսկ խիստ խոսքը բարկություն է բարձրացնում։
Իմաստունը դատում է ազգերին, իսկ անզգամը ծաղրելի է դառնում իր բարկության մեջ և չի ակնածում։
Տերն ինձ ասում է. «Եթե Մովսեսն ու Սամուելն իմ դիմաց կանգնեն, ես հոգով այդ ժողովրդի հետ չեմ լինի. այդ ժողովրդին հեռո՛ւ վանիր ինձնից, թող հեռանա։
Նրանց միջից մի մարդ փնտրեցի, որ ուղիղ ընթանար, բարկության ժամանակ իմ առջև հոժարակամ կանգներ, որպեսզի չջնջեի նրանց, բայց չգտա։
«Փենեեսը՝ Ահարոն քահանայի որդի Եղիազարի որդին, մեղմեց Իսրայելի որդիների նկատմամբ ունեցած իմ զայրույթը, քանի որ նա նրանց մեջ իմ հանդեպ նախանձախնդրություն դրսևորեց։ Եվ ես Իսրայելի որդիներին իմ բարկությամբ չոչնչացրի։