ԱՌԱԿՆԵՐ 28:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ագահ մարդը հակառակություն է բորբոքում, բայց Տիրոջը հուսացողն հոգածություն կգտնի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Գոռոզ հոգի ունեցողը կռիվ է հրահրում, իսկ Տիրոջն ապավինողը կլիանա։ |
Ատելություն է գրգռում հակառակությունը, բայց սերը պարուրում է նրանց, ովքեր չեն հակառակվում։
Ժանտին ատյանից հանի՛ր, և հակառակությունը դուրս կգա նրա հետ, քանզի երբ նստում է ատյանում, անարգում է բոլորին։
Անզգամ մարդը հակառակություն է փորում. հեզ մարդը դադարեցնում է մեղքերը, իսկ բարկասիրտ մարդը խորացնում է մեղքերը։
Բայց մարդկանցից վախի և ամոթի պատճառով պիտի հայտնվեն և կործանվեն. իսկ Տիրոջը հուսացողը ուրախ պիտի լինի։ Ամբարշտությունը մարդուն տանում է գայթակղության, իսկ ով Տիրոջն է ապավինում, պիտի փրկվի։
Քո Աստվածն ամեն ժամ քեզ հետ կլինի, քո անձն ըստ ցանկության հագեցում կստանա, և քո ոսկորները կլիանան, ու կլինես ինչպես ջրարբի պարտեզ, ինչպես աղբյուր, որից ջուրը չի պակասի։