Նրանց արյունը թող հավիտյան դառնա նրա ու նրա զավակների գլխին, իսկ Տերը հավիտենական խաղաղություն թող պարգևի Դավթին, նրա զավակին, նրա տանն ու գահին»։
ԱՌԱԿՆԵՐ 25:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ամբարիշտներին կորցրո՛ւ թագավորի երեսից, և նրա աթոռը կհաստատվի արդարությամբ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Թագավորի առջևից հանի՛ր անիրավին, և նրա գահը կհաստատվի արդարությամբ։ |
Նրանց արյունը թող հավիտյան դառնա նրա ու նրա զավակների գլխին, իսկ Տերը հավիտենական խաղաղություն թող պարգևի Դավթին, նրա զավակին, նրա տանն ու գահին»։
Տերը քո չարիքները քո գլխին է թափելու, իսկ Սողոմոն արքան օրհնյալ է, և Դավթի աթոռը Տիրոջ առաջ թող հավիտյան հաստատ մնա»։
Եվ Սողոմոն արքան հրաման տվեց Հովիդայեի որդի Բանեային, որը եկավ ու սպանեց Սեմեիին, և նա մեռավ։
Ով չարիք է գործում, գարշելի է թագավորի համար, քանզի նրա իշխանության աթոռը հաստատուն է արդարությամբ։
Ողորմությունն ու ճշմարտությունը պահպանում են թագավորին, և արդարությամբ շրջապատում նրա գահը։
Ողորմածությամբ գահ պիտի հաստատվի, ու նրա վրա՝ Դավթի խորանի մեջ, ճշմարտությամբ պիտի բազմի մեկը, ով դատելիս իրավունքին հետամուտ պիտի լինի, պիտի ջանա արդարություն անել։