6 Մի՛ հպարտացիր թագավորի առջև, և մի՛ մոտեցիր մեծամեծերի տեղերին,
6 Թագավորի առաջ մի՛ մեծամտացիր և մեծամեծների տեղը մի՛ կանգնիր։
Թող ընկերդ քեզ գովի, ոչ թե քո բերանը, օտա՛րը և ոչ թե շուրթերդ։
Շատ մեղր ուտելը լավ չէ, բայց հարկավոր է հարգել պատվական խոսքերը։
Լավ է խոնարհների հետ հանդարտասիրտ լինել, քան ամբարտավանների հետ ավար բաժանել։
Եվ Մովսեսն ասաց Աստծուն. «Ո՞վ եմ ես, որ գնամ եգիպտացիների արքայի՝ փարավոնի մոտ և Իսրայելի որդիներին հանեմ եգիպտացիների երկրից»։
Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար Տե՛ր, հիշի՛ր Դավթին և նրա ողջ հեզությունը,
Եվ Սամուելն ասաց Սավուղին. «Չէ՞ որ դու փոքր էիր, երբ Իսրայելի ազգատոհմերի զորավար դարձար, և Տերը քեզ Իսրայելի վրա թագավոր օծեց։
Նրանց ասաց. «Երբ մեկը քեզ հարսանիքի կամ հրավերքի կանչի, առաջին տեղը մի՛ նստիր, գուցե քեզնից ավելի պատվական մեկը նրա կողմից կանչված լինի։
Այլ, երբ հրավիրվես, գնա բազմի՛ր վերջին տեղը, որպեսզի, երբ քեզ կանչողը գա և քեզ ասի՝ “Բարեկա՛մ, ավելի վե՛ր մոտեցիր”, այն ժամանակ քո սեղանակիցների առաջ դու փառավորվես.
Ամբարիշտներին կորցրո՛ւ թագավորի երեսից, և նրա աթոռը կհաստատվի արդարությամբ։
քանզի լավ է, որ մեկը ասի քեզ. «Վե՛ր բարձրացիր ինձ մոտ», քան թե խոնարհվես հզորի առջև։ Խոսի՛ր աչքովդ տեսածի մասին.