ԱՌԱԿՆԵՐ 23:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մի՛ փոփոխիր հավիտենական սահմանները. և մի՛ մտիր որբերի ունեցվածքի մեջ, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մի՛ տեղաշարժիր վաղեմի սահմանաքարը և որբի արտերի մեջ մի՛ մտիր։ |
Այսպես է ասում Տերը. «Իրավունք ու արդարությո՛ւն արեք, կողոպտվածին փրկե՛ք իրեն զրկողի ձեռքից, պանդուխտին, որբին ու այրուն մի՛ բռնադատեք և ամբարիշտ մի՛ եղեք, այդտեղ անմեղ արյուն մի՛ թափեք։
Եթե իսկապես ուղղեք ձեր ընթացքն ու վարքը, եթե այր մարդու և նրա ընկերոջ միջև օրենք ու արդարություն պահեք,
օտարականին, որբին ու այրուն չնեղեք, անմեղ արյուն չթափեք այդտեղ և չարության չհանդիպելու համար օտար աստվածներին չհետևեք,
Մի՛ հարստահարեք այրուն և որբին, պանդուխտին և տնանկին, և թող ոչ ոք իր սրտում ոխ չպահի իր ընկերոջ չարիքի համար”»։
Ձեզ վրա կհասնեմ դատաստանով և արագահաս վկա կլինեմ կախարդների և շնացած կանանց դեմ և նրանց դեմ, ովքեր ստությամբ կերդվեն իմ անունով, ովքեր կկտրեն վարձկանի վարձը, ովքեր հարստահարում են այրիներին և ծեծում որբերին, կխեղաթյուրեն պանդուխտի իրավունքը և չեն երկնչի ինձանից,- ասում է Ամենակալ Տերը»։
«Մի՛ խախտիր քո մերձավորի այն սահմանները, որ հաստատել են քո հայրերը՝ իբրև ժառանգություն, որը Տերը՝ քո Աստվածը, այդ երկրում քեզ է տալու իբրև ժառանգություն»։
«Անիծյալ լինի նա, ով կխախտի իր հարևանի սահմանները»։ Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի. «Ամեն»։
Սուրբ և անարատ բարեպաշտությունն Աստծու և Հոր առաջ այս է՝ այցելել որբերին և այրիներին իրենց նեղության մեջ, իրեն անարատ պահել աշխարհից։