իսկ նա դաշտում ամուր կանգնեց ու փրկեց այն, հարվածեց այլազգիներին, ու Տերը մեծ փրկություն պարգևեց։
ԱՌԱԿՆԵՐ 21:31 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երիվարը պատրաստվում է պատերազմի օրվան, բայց Տիրոջից է հաղթանակը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Պատերազմի օրվա համար ձիուն են պատրաստում, բայց հաղթանակը Տիրոջից է։ |
իսկ նա դաշտում ամուր կանգնեց ու փրկեց այն, հարվածեց այլազգիներին, ու Տերը մեծ փրկություն պարգևեց։
Վե՛ր կաց, Տե՜ր, և փրկի՛ր ինձ, ո՜վ իմ Աստված, Որովհետև դու հարվածեցիր բոլորին, Ովքեր թշնամի էին ինձ առանց պատճառի, Եվ մեղավորների ատամները կփշրես։
Դարձյալ տեսա արեգակի ներքո, որ ասպարեզը մարզիկներինը չէ, ոչ էլ պատերազմը՝ քաջերինը, ոչ էլ հացը՝ իմաստուններինը, ոչ էլ հարստությունը՝ հանճարներինը և ոչ էլ շնորհը՝ գիտուններինը, որովհետև կգա ժամանակ, երբ բոլորին էլ կպատահի նույն դիպվածը։
Վա՜յ նրանց, ովքեր օգնության համար են իջնում Եգիպտոս, ովքեր հեծյալներին ու մարտակառքերին են ապավինում, թե շատ են, և ձիերի մեծ բազմությանը. նրանք Իսրայելի Սրբի վրա հույս չէին դնում, Աստծուն չէին փնտրում։
Արդարև, ունայն էին բլուրների և բարձունքների պաշտամունքը և նրանց զորությունը. Իսրայելի տան փրկությունը Տիրոջ՝ մեր Աստծու ձեռքին է։