ԱՌԱԿՆԵՐ 21:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ով հետևում է արդարության և ողորմածության ճանապարհին, կյանք, արդարություն և փառք պիտի գտնի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Արդարության և ողորմածության հետևողը կյանք, արդարություն և փառք կգտնի։ |
Ամբարիշտների ճանապարհները պիղծ են Տիրոջ առջև, իսկ ով արդարությանն է հետևում, Տերը սիրում է նրան։
«Լսե՛ք ինձ դուք, որ արդարության եք հետամուտ և փնտրում եք Տիրոջը, նայե՛ք այն հաստատուն վեմին, որից կերտվել եք, և այն հորի փոսին, որից հանվել եք։
և կճանաչենք ու հետևից կգնանք՝ ճանաչելու Տիրոջը։ Նրան պատրաստակամ կգտնենք, ինչպես առավոտը, և կգա մեզ մոտ, ինչպես վաղորդյան և ուշացած անձրևը՝ երկրի վրա»։
Ուրեմն, իմ սիրելի՛ եղբայրներ, եղե՛ք հաստատուն և մնացե՛ք անդրդվելի, միշտ ավելի՛ն արեք Տիրոջ գործի համար։ Իմացե՛ք, որ ձեր աշխատանքն անարդյունք չի մնա Տիրոջ առաջ։
Ոչ թե արդեն ձեռք եմ բերել կամ արդեն կատարելության եմ հասել, այլ հետամուտ եմ, որ հասնեմ, որի համար էլ բռնվեցի Քրիստոս Հիսուսի կողմից։
Բայց դու, ո՛վ մարդ Աստծու, փախի՛ր այսպիսի բաներից և հետամո՛ւտ եղիր արդարության, աստվածապաշտության, հավատի, սիրո, համբերության և հեզության։
Փախի՛ր երիտասարդական ցանկություններից և հետամո՛ւտ եղիր արդարության, հավատի, սիրո, խաղաղության ու սրբության, նրանց հետ, որոնք մաքուր սրտով աղոթում են Տիրոջը։
որպեսզի հավատի ձեր փորձը, որ առավել արժեքավոր է, քան կորստյան ենթակա և կրակով փորձված ոսկին, դառնա գովքի, փառքի ու պատվի առարկա Հիսուս Քրիստոսի հայտնության ժամանակ,