ԱՌԱԿՆԵՐ 20:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ծրագիրը հաստատվում է մտքով. պատերազմը մղվում է իմաստությամբ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մտադրությունը խորհրդատվությամբ է հաստատվում, ուստի պատերազմը խոհունությա՛մբ արա։ |
Մի՞թե կարծում ես, որ դատարկ խոսքերով ու խորհրդով կարելի է պատերազմել. զորություն է անհրաժեշտ պատերազմի համար։ Արդ, ո՞ւմ ապավինելով ապստամբեցիր իմ դեմ։
Նրանք ուշացնում են իրենց խորհուրդները, չեն պատվում իրենց խորհրդակիցներին։ Խորհուրդը խոհական սրտում է հաստատ մնում։
Կամ ո՞ր թագավորը, եթե պատրաստվի պատերազմելու այլ թագավորի դեմ, նախ չի նստի և խորհի, թե տասը հազարով կկարողանա՞ դիմադրել նրան, որ իր վրա քսան հազարով է գալիս։
Բոլոր տեսնողներն ասում էին, թե այդպիսի բան ո՛չ եղել է և ո՛չ էլ տեսնվել Եգիպտոսից Իսրայելի որդիների դուրս գալու օրերից մինչև այսօր։ Հիմա դրա մասին խորհո՛ւրդ արեք և խոսե՛ք։
Վեր կացան ելան Բեթել, և Իսրայելի որդիները հարցրին Աստծուն ու ասացին. «Բենիամինի որդիների հետ պատերազմելու համար ո՞վ պիտի լինի մեր առաջնորդը»։ Տերն ասաց. «Հուդան թող լինի առաջնորդը»։
Իսրայելի որդիները վեր կացան և մինչև երեկո լաց եղան Տիրոջ առաջ և Տիրոջը հարցրին ու ասացին. «Շարունակե՞նք պատերազմել մեր եղբոր՝ Բենիամինի դեմ»։ Տերն ասաց. «Դո՛ւրս եկեք նրանց վրա»։
Ո՞վ ինձ առաջնորդ կկարգի այս ժողովրդի վրա, որ ես հեռացնեմ Աբիմելեքին, ասեմ նրան. “Զորքերդ հավաքի՛ր և դո՛ւրս եկ իմ դեմ”»։